a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում է թուրք գրող Քեմալ Յալչընը

qemal

Առաջին անգամ Հայաստանում է թուրք գրող ։ Նա հայտնի է որպես  Հայկական հարցով  մոտ 25 տարի հետաքրքրվող ստեղծագործող։  «Բարև, իմ սիրելի քույրեր ու եղբայրներ: Շատ երջանիկ եմ ինձ զգում Հայաստանում: Հայաստանի մասին որևէ պատկերացում չունեի,  շատ շքեղ  երկիր ունեք»,- խոսքն այսպես է սկսել նա։

Թուրքիայում մանկավարժության տարիներին  թերթում տպագրած  «Ժողովրդի ուղին» հոդվածում հակակառավարական մտքերի համար գրողը քարկոծվել է և 1981 գաղթել Գերմանիա:  «Հայերի ցավն իմն է և դա է պատճառը, որ  հեղինակածս գիրքն անվանել եմ  «Սիրտս ձեզմով կը խայտայ» ,աշխարհի  շատ  երկրներում եմ գտնվել և այնտեղ ընթերցել իմ  հեղինակած գիրքը, սակայն միայն Հայաստանում է, որ սիրտս թրթրռում է », ասել է  Քեմալ Յալչընը:

«Հոգիս ձեզմով կը խայտայ» գրքի  հիման վրա  այս տարի հունիսին Նյու Յորքում  ներկայացվել է թատերգության  բեմելը:  Դահլիճում ներկա շատ ազգերի ներկայացուցիչների հուզել է  հայ ժողովրդի պատմությունը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0