a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Հրազդան” մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մարզադաշտի ճակատագրի,եկեղեցաշինության ու մեր օրերում իրար չներելու մասին

ashot aghababyan

Մարզահամերգային համալիրի ճակատագիրն արդեն, ցավոք, պարզ է, այն դառնալու է ընտանեկան ուղվածության համալիր կառույց, դե, եվրոպական չափանիշներով՝ իր խաղատնով, ջրաշխարհով, սրճարանններով և այլն: Բայց այ քաղաքի մյուս “հսկաներից” “Հրազդան” ստադիոնի ճակատագիրը՝ դեռ “օդում կախված է”: 1993 թվականից մինչ օրս քաղաքի ամենամեծ մարզադաշտը պատկանում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: “Ազատություն” ռադիոկայանի “Ֆեյսբուքյան ասուլիսի” ժամանակ պատգամավորն իր խոսքում նշում է, որ ունեցել է միայն այդ մի բիզնեսն ու իր ֆինանսական միջոցները դրվել են հենց այդ բիզնեսի՝ մարզադաշտի վրա: Աշոտ Աղաբաբյանն այս պահին հաշվի առնելով իր այդքան ներդրումները, չի պատրաստվում ոչ մեկի անհատույց տալ մարզադաշտը.
-  Ես մտադիր չեմ շուկայական գներով ծախելու, եթե պետությունն ուզում է այդ “հոգսը” վերցնել իր վրա, ես մտադիր եմ ինչ գումարները , որ դրվել է մարզադաշտի վրա, որն ի դեպ, կարող էին և  չներդրվել, ուրիշ բիզնեսի մեջ լիներ,  Շվեյցարիայում լիներ, գոնե ներդրումների 50 տոկոսը վերադարձնել, որը կազմում է մոտավորապես 15 միլիոն դոլար: 

Իսկ մարզադաշտի սնանկացման ուղղու “սկիզբը” եղել է 2013 թվականի ստուգումները, որոնք արվել են 2006-2012 թթ. կտրվածքով: Պատգամավորի խոսքով, ոչինչ չհայտնաբերելուց հետո , նրանք դիմեցին երրորդ անձի՝ հաճախորդների, աշխատողների:
-  Շուրջ 300 մարդու տարան հարցաքննության: Ես երկրորւմ ո՞վ չգիտի, որ ինչ հարց որ տալիս են այդեղ, չեն կարա չպատասխանեն, կամ չեն կարա պատասխանեն էն ձև, ինչպես որ ուզում են նրանք:
Որից էլ և առաջացել են 3 կետից բաղկացած խախտումները, ինչի հետ և պարոն Աղաբաբյանը համաձայն չէ: Նա պատրաստվում է գործը մինչև վերջ հասցնել ու դիմել է դատարան:
- 2009 թվականից մինչև 2012 թ. ունեցել ենք 6 մլրդ ինչ-որ միլիոներ շրջանառություն, որից  2 մլրդ-ից ավել վճարել ենք պետությանը: Գրել են 25 մլն ակտ, որը տուգանքով դարձել է 60 մլն: 

Ի դեպ, նշենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ պատրաստ է ընթացք տալու պատգամավորի հայտարարություններին:  Թե ի՞նչ ընթացք կունենա, դեռ կհասցնենք պարզել:Սակայն, ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզադաշտին սնանկ չանաչվելուց հետո.
- Մենք փորձում ենք նոր ծրագրեր առաջարկել, առողջացման ծրագրեր, իմ ընկերական միջավայրից, որոնք բիզնեսմեններ են, փորձեմ խնդրել օգնություն, տան ժամանակավոր գումարներ, ներդրում անենք,որ կարողանանք իրավիճակից դուրս գանք, սնանկացման գնացել էինք, որովհետև բողոքներ եղան, մենք ունենք մոտ 30 միլիոնի պարտք, ասեցին դիում են դատարան, ասեցի խնդրեմ:

“Ազատություն” ռադիոկայանի հետ հարցազրույցին  ԱԺ պատգամավորն անդրադաձել է նաև վերջին շրջանում մեր երկրում կայացող եկեղեցաշինությանը.
- Ժամանակին եկեղեցի կառուցողները Աստծու կողմից հրահանգներ են ունեցել, էտ հատվածում մարդիկ հավատացել են կոնկրետ…Ես կարող եմ  մասնակցել վերականգնման աշխատանքներին:Օրինակ Շիրակի մարզի Թորոս գյուղում ես օգնում եմ հենց եկեղեցու վերականգնման աշխատանքներին, քարն էլ եմ ապահովել, փորձել եմ նաև աշխատավարձ տամ, իսկ նոր եկեղեցի կառուցել՝ ես ոչ նման հնարավորություն ունեմ, ոչ էլ ցանկություն: 

- Ես երկրում սկսել են ոչ մեկը ոչ մեկին չներել, լավ, սովորացնելել է պետք, ներել էլ, եթե սխալ էլ եք գտնում, մի անգամ էլ ներեք, ուղություն ցույց տվեք, ոչ թե միանգամից պատժեք:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0