a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարզահամերգային համալիրը թևեր չի առնելու և թռնի Հայաստանից. Սեյրան Օհանյան

Seyran Ohanyan

«Մարզահամերգային համալիրը պահպանելու է Կարեն Դեմիրճյանի անունը, իր գործունեության հիմնական ուղղությունը` պատմամշակութային, ժամանցային միջոցառումների իրականացումը, և դրանից օգտվելու ենք բոլորս` և´ զինվորականներս, և´ ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացի»,- երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Culture.AM-ի թղթակցի հարցին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ամենակարևորն այն է, որ սեփականատիրոջ կողմից լուրջ ներդրումներ են կատարվելու մարզահամերգային համալիրի զարգացման ուղղությամբ:

Նախարարի խոսքով, սեփականաշնորհման գործընթացը լուրջ վերահսկողության տակ է գտնվում և մենք հնարավորություն ենք ունենալու հետևելու այդ գործընթացին. «Այն միայն ու միայն ուղղված է լինելու մշակութաժամանցային միջոցառումների` ավելի բարձր մակարդակով իրականացմանը: Մենք շփվում ենք նաև այլ երկրների հետ, տարբեր շինություններ ենք այցելում, և կարծում եմ, որ մենք էլ մարզահամերգային համալիրը պատշաճ տեսքի պետք է բերենք, որ կարողանանք ներկայանալի լինել»,- նշեց Ս. Օհանյանը` հավելելով, որ մշակութային, ժամանցային, ռեստորանային համակարգերը, որոնցով զարգացվելու է համալիրը ոչ թե համալիրի նեսում են լինելու, այլ համալիրից դուրս, որը նույնպես համալիրի ընդհանուր տարածքի մաս է կազմում:

Մեր դիտարկմանը, թե արդյոք վտանգավոր չէ մարզահամերգային համալիրի` մասնավոր սեփականություն դառնալը, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վտանգավոր է. այն ՀՀ-ում է գտնվում և թևեր չի առնելու ու թռնի Հայաստանից»:

Ս. Օհանյանը չցանկացավ անդրադառնալ Հրազդան ստադիոնի` սնանկ ճանաչվելու գործընթացին:

Անի Ռափյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0