a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/03/2016

Մաքրենք մեր ազգանունները թուրք-թաթարական հետքերից

անձնագիր

armarlur.com-ը գրում է․ Վերջերս ադրբեջանցիները հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեցին, թե 400-ից ավելի ժամանակակից հայկական ազգանուններ ադրբեջանական ծագում ունեն:

Այս «բացահայտման» հեղինակները Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցներն են: Նրանց «հայտնագործությունը», սակայն, զուտ հայտարարությամբ չավարտվեց. ընթերցողի սեղանին հայտնվեց «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գիրքը, որում քոչվորը նույնիսկ հեռուն գնացող հետեւություն է անում. «Սա լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ էթնոսի լեզվի, գիտակցության, մշակույթի վրա ադրբեջանա-թուրքական մշակութային շրջապատի ազդեցության, լեզվային առնչությունների եւ այլ հարցերի վրա»:

Սա Ադրբեջանի իրականացրած հակահայ քարոզչական քայլերից է, որը պետք չէ մեծահոգաբար անտեսել, ինչպես հաճախ վարվում են հայ գիտնականները: Սակայն առ այսօր չի լսվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համարժեք պատասխանը: Եվ միայն հայ մտավորականների մի նեղ շրջանակ, գիտակցելով հայկական ազգանուններում թաքնված օտարաշունչ արմատների վտանգը, ահազանգում է` հայկական ազգանունները պետք է սրբել օտարաշունչ աղբից` թուրքական բառ-արմատներից:

Երբեւէ ուշադրություն դարձրե՞լ ենք, թե մեր հայկական «յան» մասնիկը որքա՜ն ենք տկարացրել օտարահունչ ամիրա- բեկ- ռաշիդ- հասան- ջավադ- իսմայիլ-ներով, թե մեր շրջապատում որքա՜ն շատ են Ալավերդյանները, Աղաբաբյաններն ու Բաբուխանյանները, Կարաքեշիշյաններն ու Ամիրզադյանները, Փալանդուզյաններն ու Իսագուլյանները… Տեղին է նկատել Գուսան Հայկազունը. «Չունենք գեթ մեկ Հայաստանյան, բայց կա հազար Իսրայելյան, չկա գեթ մեկ Երեւանյան, բայց կա հազարավոր Ստամբուլցյան: Մեկ Իշխանյան, տասը՝ Խանոյան, չունենք անգամ մեկ Աստվածյան, տեսեք ինչքան Ալահվերդյան…»:

Համոզված կարող ենք ասել, որ հայերս չգիտենք էլ, թե ինչ բացատրություն ունեն մեր ազգանունների կազմության մեջ խցկված թուրքական բառ-արմատները: Հետաքրքիր է, եթե ամեն մի Էլօղլյան (օտարի տղա), Ղասաբօղլյան (մսագործի որդի), Ղուլյան ու Ղուլանյան (ստրուկ, ծառա), Եորդակյան (բադ), Գյոդակյան (կարճլիկ), էքմեքչյան (հացագործ), Թերլեմեզյան (չքրտնող), Չեքիջյան (կշռավար), Խզմալյան (անզուսպ), Նավալյան (ապուշ), Գավուկյան (խաբեբա), Համալմազյան (իրավազուրկ), Ղարաջյան (բամբասող) իմանա իր ազգանվան հիմնական մաս կազմող թուրքական բառերի այս բացատրությունը, կշարունակի՞ կառչած մնալ թուրքի կողմից իր տոհմին տրված արհամարհական մականվանը:

Ավելին՝ armarlur.com կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0