a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մշակույթի նախարարը «չեղած բանը» չի կարող մեկնաբանել

hasmik poghosyan

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հենվում է միայն փաստաթղթերի վրա, իսկ դրանք խոսում են այն մասին, որ կառավարության որոշման մեջ առանձին կետով հստակ նշված է, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ փոփոխման դեպքում սեփականատերը պետք է անպայման հուշարձանի պահպանության պահպանական պարտավորագիր ներկայացնի Մշակույթի նախարարությանը:

«Կառավարության որոշումն ունի այդպիսի կետ, իսկ դա նշանակում է, որ ի սկզբանե հուշարձանի պահպանության հարցը ֆիքսված է կառավարության որոշմամբ: Մենք որևէ դիմում, պաշտոնական փաստաթուղթ, նախագիծ կամ մտահաղացում` կապված հուշարձանի փոփոխության հետ, այս պահին չունենք: Կառավարության որոշման կետերից մեկը հատուկ ուշադրություն է դարձնում պահպանական պարտավորագրի առկայության վրա, և պետք է անպայման ի կատար ածվի սեփականատիրոջ կողմից»,- Culture.AM-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հ. Պողոսյանը:

Մեր այն հարցին, թե Մշակույթի նախարարն ինչպես կվերաբերվի այն հանգամանքին, որ Համալիրի տարածքում սեփականատերը որոշի խաղատուն կառուցել, Հ. Պողոսյանն ասաց, որ քանի դեռ չկա նման որևէ փաստաթուղթ, չի կարող հստակ պատասխան տալ. «Եթե սեփականատերը ցանկանա պահպանական գոտու տարածքում որևէ բան կառուցել, պետք է անպայման համաձայնեցնի Մշակույթի նախարարության հետ»,- հավաստիացրեց նա` ընդգծելով, որ այդ հարցի շուրջ միայն ասեկոսեներ և մտահոգություններ են պտտվում և որևէ պաշտոնական հայտ չկա, ուստի ինքը չի կարող չեղած բանը մեկնաբանել:

Անի Ռափյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0