a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր հարձակում «Քամփ Արմեն» ճամբարի վրա

kamp-armene-fasist-saldiri_1 (1)

Սկզբունքային դարձած “Քամփ Արմենի” հարցը կարծես ոսկոր լինի թուրք ազգայնականների կոկորդներին: Culture.AM-ը բազմիցս անդրադարձել է Թուրքիայում գտնվող երբեմնի մանկատան ճակատագրի ընթացքին:  Ստամբուլի Թուզլա թաղամասի հայկական «Քամփ Արմեն» որբանոցի դեմ  դարձյալ ու դարձյալ ոտնձգություններ է կատարվում:

Սեպտեմբերի 7-ի գիշերը  մահակներով նոր  հարձակում է տեղի ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք որբանոցում հերթապահություն անող  «Նոր Զարթոնք» շարժման կայքի տարածած տեղեկատվությունից: Գիշերը մահակներով զինված 6 հոգի մոտեցել են որբանոցին և փորձել են բացել դարպասները, սակայն հերթապահություն իրականացնողներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին։ Այս առիթով  «Քամփ Արմենի» հերթապահողները զգուշացնում են, որ նմանատիպ հարձակումներ, հնարավոր է, էլի լինեն: Նրանք խնդրում են իրենց աջակցել ու համերաշխություն հայտնել։

Հիշեցնենք միայն, որ մանկատան տարածքում, որն , ի դեպ, վաճառվել է թուրք գործարարի, վերջինս պատրաստվում է էլիտար շենքեր կառուցել, սակայն մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0