a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման գործում». Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ-Նալբանդյան

Պարագվայի  Սենատի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Culture.AM-ն արդեն տեղեկացրել է: Հիշեցնենք, որ  Պարագվայի խորհրդարանի վերին պալատը դատապարտել էր 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործությունն ու ճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:  Այս առիթով ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։

Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0