a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պրահայում անցկացվել է գրական երեկույթ՝ նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին

մուսալեռ

Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում անցկացվել է գրական երեկույթ՝ նվիրված պրահայաբնակ հայտնի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին: «Մուսա լեռան հայերը» խորագրով միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է պատմաբան, լրագրող Մարկետա Պավկովան։  Քննարկումը վարել է Չեխական հեռուստատեսության մշակութային ծրագրերի խմբագիր Պետր Վիզենան: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» գրքի քննարկմանը մասնակցել է վեպի չեխերենի թարգմանիչ Հանուշ Կարլախը, որը 2-րդ թարգմանիչն է և այս տարի վերահրատակված վեպի թարգմանիչը: Քննարկմանը մասնակցել են նաև ԴԱՄՈՒ դրամատիկական արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յան Վեդրալը և հայագետ Միլադա Կիլիանովան:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը,որը ոչ միայն կարևորել է Վերֆելի դերը Հայոց ցեղասպանության թեմայի միջազգայնացման հարցում, այլև նշել, որ Հայաստանում էլ Ցեղասպանության թեմայի մասին գրած ամենահայտնի օտար գրողը համարվում է Ֆրանց Վերֆելը: Դեսպանը նաև հիշատակել է չեխահայ համայնքի գործունեությունը, որը դեսպանության հետ միասին ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ է դնում Ֆրանց Վերֆելի ապրած տան մոտ, իսկ մոտ ապագյում չեխահայ համայնքը ծրագրում է նրա հուշարձանի կանգնեցումը Պրահայում:

Քննարկման ընթացքում մասնակիցները խոսել են  Ցեղասպանության իրականացման քաղաքական ասպեկտների մասին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0