a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/08/2015

Սուրեն Զոլյան. «Հայաստանը զավթել է ինչ-որ մի խումբ և վաճառքի է հանում էժան գներով»

ZolyaN-1

«Խոսքը շատ կարեւոր օբյեկտի մասին է: Բայց դա միայն օբյեկտ չէ: Սա վերջիվերջո հուշահամալիր է: Դա Երեւանի ամենաերեւելի շինություններից մեկն է, որը նաեւ հստակ ֆունկցիոնալ նշանակություն ունի»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին՝ ասաց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:

Պարոն Զոլյանը հարցնում է, թե կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն դրել է վաճառողի տեղ: «Կառավարությանը տրված է տնօրինման: Տնօրինելը չի նշանակում վաճառքի հանել: Եթե դու ի վիճակի չես տնօրինել, ապա հրաժարական տուր եւ տուր այն մարդուն, ով ի վիճակի է տնօրինել»:
Սուրեն Զոլյանն ասաց, որ ունի տպավորություն, թե Հայաստանը զավթել է ինչ-որ մի խումբ եւ քանի որ ի վիճակի չէ տնօրինել, վաճառքի է հանում է էժան գներով: «Բայց դա այդպես չէ: Նրանք ի վիճակի են տնօրինել իրենց օբյեկտները: Եթե վերցնենք Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, մյուս նախարարներին, նրանք իրենց օբյեկտները լավ էլ տնօրինում են: Լսե՞լ եք նրանք իրենց օբյեկտները վաճառքի հանեն»:

Նա առաջարկում է, որ համալիրին հասցված վնասը փոխհատուցելու համար իշխանության ներկայացուցիչներն իրենց օբյեկտները վաճառքի հանեն, «այլ ոչ թե հայ ժողովրդի պարծանքը: Բոլորովին երկրորդական հարց է, թե այնտեղ կազինո լինելո՞ւ է, թե՞ ոչ: Սա ընդհանուր անբարոյականության եւ մոտեցման խնդիր է: Նրանք ցույց են տալիս, որ զավթիչ օկուպացիոն կառավարություն են, որ այլ գործ չունեն, քան Հայաստանը վաճառքի հանելը»:

Սուրեն Զոլյանը նշեց, որ ժամանցի կենտրոն բացելու փոխարեն ավելի լավ կլինի, որ աշխատատեղեր բացվեն: «Ամեն ինչ արել եք՝ մնում է միայն ժամանցը: Ժամանցից բացի՝ այդ մարդկանց գլուխներում ոչինչ չի տեղավորվում»:

Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0