a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստամբուլի գիտաժողովում կքննարկվի քրիստոնյաների գույքի բռնագրավման հարցը

ստամբուլ

Նոյեմբերի 20-21-ին Ստամբուլում տեղի կունենա «Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մուսուլմանների ունեցվածքը օսմանյան շրջանի վերջում և հանրապետական շրջանի սկզբում» խորագրով գիտաժողով ։

Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Agos» թերթի ` գիտաժողովն անցկացվելու է Հրանտ Դինքի հիմնադրամի, Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի, Սաբանջը և Բիլգի համալսարանների համագործակցությամբ:

Գիտաժողովը, որին մասնակցում են գիտնականներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից, կանցկացվի երեք լեզվով` հայերեն, թուրքերեն և անգլերեն:

Միջոցառման ընթացքում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են 1914-1924թթ. եվրոպական կապիտալը ներկայացնող ոչ մուսուլման առևտրականները,  1915-ին և դրանից հետո ոչ մուսուլմանների ունեցվածքի բռնագրավման և բաժանման գործընթացի քաղաքական, մշակութային և տնտեսական հետևանքները, ոչ մուսուլմանների կողմից հիմնադրված առևտրական ձեռնարկությունների պատմությունը, ոչ մուսուլման ձեռնարկատերերի` օսմանյան քաղաքների նկատմամբ ստանձնած բարեգործական պարտավորությունները, Անատոլիայից դեպի խոշոր քաղաքներ ձեռնարկատերերի գաղթը, ոչ մուսուլման առևտրականների և կրոնական համայնքների հարաբերությունները:

 

Լուսանկարը՝ Ermenihaber.am կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0