a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստամբուլում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի հեռագրերը

ցեղասպանություն

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հեռագրերի ցուցահանդես: Ցեղասպանությունը, սակայն, ներկայացվում է որպես տեղահանություն: Ընդ որում այս թեման լուսաբանող թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը «տեղահանություն» բառը ներկայացնում է չակերտյալ:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը,  ցուցահանդեսում ներկայացված են Թուրքիայի կառավարական արխիվում պահվող հեռագրերը, որոնց միջոցով պատմվում է մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ 1915թ . հայերի «տեղահանության» մասին: Այս ցուցահանդեսը վերհանում է փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, ովքեր են եղել գլխավոր դերակատարները, ինչպիսի պայմաններում և ինչ միջոցներով է ի կատար ածվել: Ցուցահանդեսը բաղկացած է 1915թ. հայոց տեղահանության»ժամանակ  Թուրքիայի ներքին գործերի նախարար (նազիր) Թալեաթ փաշայի՝ օսմանյան նահանգապետերին ուղարկած հրահանգներից և նահագներից ստացված պատասխան հեռագրերից»:

Ցուցահանդեսում կարելի է առաջին աղբյուրից տեղեկություններ ստանալ 1915թ. տեղահանության հրահանգը տվողների, համապատասխան հրամանների, դրանց իրագործողների մասին: Ցուղադրվող հեռագրերը ոչ պակաս տեղեկություններ են ներառում նաև տեղահանված հայերի թողած ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև՝ կառավարության հրամաններին չենթարկվողներին պատուհասած դժբախտությունների մասին:

Թուրքական ընդդիմադիր կայքն ընդգծում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Անատոլիայի հայերի անհետ ոչնչացման սկիզբը հանդիսացող «տեղահանության» 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը և խթանել ընդհանուր հիշողության զարգացումը:

Նշենք, որ հեռագրերի ցուցահանդեսում կարելի է նաև տեղեկություններ ստանալ այն մասին, թե յուրաքանչյուր կոնկրետ բնակավայրից որքան հայ է տեղահանվել 1915թ.: Ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի «DEPO ցուցասրահում և կգործի մինչև տարվա վերջին օրը:

 

ց

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0