a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստամբուլի ոստիկանությունը չի թույլատրել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ստամբուլ_միջոցառում

Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Փանգալթը մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի միջոցառում անցկացվի:

Ինչպես հայտնում է  Ermenihaber-ը, թուրքալեզու «Alevinet» կայքը հայտնում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն:

Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող թույլ տալ հիշատակի միջոցառում անցկացնել»: Այնուհետև հավաքվածները «Մի մոռացիր», «Թույլ մի տուր, որ մոռացվի», «Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ առերեսում չի եղել» գրություններով պաստառներ են ծածանել և ուղևորվել դեպի ԺԴԿ կուսակցության շենք, որտեղ էլ անցկացվել է միջոցառումը:

Ելույթ է ունեցել ԺԴԿ Շիշլի համայնքի կառույցի անդամ Մելիս Թաթանը, որը նշել է, որ ցեղասպանությունը 1915 թվականին չի ավարտվել. «Նրանք, ովքեր թուրք և սուննի մահմեդական չեն եղել, կամ ատելության հողի վրա ոչնչացվել են, կամ աքսորվել:

Ցեղասպանությունը շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի և Մարիցա Քյուչուքի սպանություններով, դրանց իրական պատասխանատուներին չդատելով և իրականությունը քողարկելով»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0