a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
11/11/2015

Վանի հայկական պատմական եկեղեցին թուրք զինվորներն օգտագործել են որպես զուգարան

Սուրբ Բարդուղիմեոս

Ermenihaber-ը գրում է․ Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի Ալբայարաք (պատմ. Աղբակ) թաղամասում գտնվող հայկական  Սուրբ Բարդուղիմեիոս վանքը թուրք զինվորների կողմից օգտագործվել է որպես զուգարան:

Թուրքական «Dicle» լրատվական գործակալության թղթակից Սելման Քելեշը գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է եկեղեցու պատմությանը:

Ըստ Քելեշի` վանքը երկար ժամանակ գտնվել է ռազմական գոտում և ավերվել թուրք զինվորների կողմից:  Զինվորները գանձ որոնելու նպատակով ցանկապատել են եղեկեցու շրջակայքը, վնասել պատերի սրբապատկերները:

«13-14րդ դդ. կառուցված վանքը իր վրա կրում է մշակութային ցեղասպանության հետքերը: 4-րդ դարում մահացած Սբ. Բարդուղիմեոսի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին մինչև Առաջին աշխարհամարտը գործող եկեղեցի է եղել, սակայն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության ժամանակ, հայերի ճակատագրի պես եկեղեցին էլ է ավերվել:

Ավելին՝ Ermenihaber-ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0