a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես կբացվի ՀՑԹԻ-ում

ՀՑԹԻ

2015թ. նոյեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիայի միջոցով իրազեկել ցեղասպանությունների, դրանց հետևանքների վերացման ու կանխարգելման անհրաժեշտության մասին և հայ ու օտարազգի լսարաններին ներկայացնել համաշխարհային պատմության այս ողբերգական էջը:

Աննախադեպ այս միջազգային ցուցադրությանն իրենց հավաքածուներն են ներկայացնելու մոտ 40 մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայից և Ուկրաինայից:

Ցուցահանդեսի բացմանը նախորդող մամուլի ասուլիսից հետո տեղի կունենա ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ-ի կողմից թողարկված և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրված երկու նամականիշների մարման արարողությունը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0