a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհուրդը դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը

dnepropetrovsk

Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհուրդը սեպտեմբերի 30-ին, իր 67-րդ գումարման նստաշրջանում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և հանդես եկել  հայտարարությամբ:
«Հաստատելով մեր հավատարմությունը՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային պայքարում, ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների վերականգնման գործում և հաստատելով պատմական ճշմարտությունը՝ մենք դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը և կոչ ենք անում Ուկրաինայի նախագահին, Գլխավոր ռադային արտահայտելու իրենց համերաշխությունը միջազգային հասարակությանը և ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Այդ մասին տեղեկանում ենք litsa.com.ua կայքի տարածած տեղեկատվությունից:

«Ուկրաինայի համար, որն աշխարհին ցույց է տվել ազատության և դեմոկրատիայի իդեալներին հավատարիմ լինելը, կարևոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ուկրաինացիները նմանատիպ հանցագործության զոհ են դարձել ստալինյան ռեժիմի ժամանակ»: Այդպիսի կարծիք ունեն ուկրաինացի պատգամավորները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0