a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

knesset

Օգոստոսի 1-ին, Իսրայելի Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում: Հուլիսի 5-ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելուց հետո, որոշվել էր հարցը ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով՝ հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար: Այս մասին իր պաշտոնական էջում հայտարարել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:

Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի կրթության և սպորտի հանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգին հայտարարել է, որ Հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Կնեսետին և Կնեսետի Խոսնակ  Յուլի Եդելշտեյնին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0