a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Առաջարկ. Ստամբուլի փակված վարժարանի շենքը վերածել Եղեռնը վերապրած մանուկների հիշողության թանգարան

Kuleli_military_school

Պոլսահայ լրագրող Հրանտ Գասպարյանը «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է «Քուլելի» զինվորական վարժարանը փակելու որոշման մասին: Գասպարյանի խոսքով՝ այս դպրոցը որոշ շրջան ծառայել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ մանուկների որբանոց և առաջարկում է այն վերածել հիշողության թանգարանի:

«Շատերը Ստամբուլում գտնվող «Քուլելի» զինվորական վարժարանի անցյալի մասին գրեթե ոչինչ չգիտեն ու զարմանում են, երբ լսում են, որ այս շենքը 1915 թ-ից հետո, կամա-ակամա, դարձել է նաև որբանոց, ուր հանգրվանել են Եղեռնից որբացած հազարավոր հայ մանուկներ»։

Վարժարանի շենքը սուլթան Աբդուլազիզի հրահանգով կառուցել է արքունի ճարտարապետ Կարապետ Պալյանը:

Գասպարյանը գիտակցելով, որ շենքն ամբողջությամբ թանգարանին հանձնելու առաջարկն անիրատեսական է, առաջարկում է վարժարանի շենքի գոնե մեկ հատված պահպանվի ու դառնա թանգարան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0