a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Inderpendent-ի թղթակից.«Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը»

robertfisk

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը անգլիական անվանի «Inderpendent» թերթի Միջին Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկի ուշադրության կենտրոնում է հայտվել։ Վերջինս իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ժամանակակից  ցեղասպանությունների վերաբերյալ հայտարարությանը:

Տեղեկացնենքո,որ  Քերին, խոսելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մասին, նշել էր, թե ԻՊ-ն  իր վերահսկողության տակ գտնվող տարածքում բնակվող փոքրամասնություններին՝ եզդիներին, քրիստոնյաներին, շիա մահմեդականներին ցեղասպանության է ենթարկում:

«Խնդիրն այն է, որ նման սարսափելի վայրագություններ՝ շատ ավելի սարսափելի ցեղասպանության տեսքով, ուղիղ հարյուր տարի առաջ  այդ նույն հողերում, նույն անապատներում իրականցվում էին հենց թուրքերի կողմից: Իսկ այսօր, փառք Աստծո, Թուրքիան մեր բարեկամն է, ՆԱՏՕ-ի դաշանկիցը և Եվրոպան «մուսուլման գաղթականների շրջափակումից» ազատելու կարևորագույն հենակետ»,- գրել  է Ֆիսկը:

Նա հիշեցնում է, որ Ջոն Քերին իր սենատոր եղած ժամանակ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մինդեռ հիմա, ցեղասպանությունը որակում է որպես «20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկի»,  իսկ Հիլարի Քլինթոնը, որը մինչև պետքարտուղար դառնալը քննադատում  էր Հայոց ցեղասպանությունը, այժմ այն «պատմական վիճելի թեմա» է համարում:

Ֆիսկն իր հոդվածում նկատել է,որ  որ մեկ դար առաջ 1.5 մլն անմեղ հայեր արժանացել են նույն վերաբերմունքին, որին  այսօր արժանանում են շիաները, եզդիներն ու քրիստոնյաները ԻՊ-ի կողմից:

Նա շարունակում է. «Թուրքական կառավարությունը եւ թուրքական բանակն եւ թուրք պետական հաստատություննե՞րը․․․ սա այն ժամանակ, երբ գնալով ավելի խիզախ թուրքերը սկսել են ընդունել 1915 ցեղասպանության փա՞ստը :

Մոռացեք այն: 75 մլն մուտքի արտոնագիր Թուրքիային, ի պատասխան $ 3 մլրդ Եվրոպական ֆինանսական օգնության փախստականների հոսքը կասեցնելու համար, սա բավական է, որ փակված պահեն 1915 թ հայկական զանգվածային սպանությունների գերեզմանները. Միայն հարցրեք այս մասին Ջոն Քերիին».

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0