a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/11/2015

Los Angeles Times-ը՝ «հայկական» մատաղի սովորույթի մասին

մատաղ

1in.am-ը գրում է․ Սաքո և Հռիփսիկ Հակոբյանները Գլենդելի եկեղեցում կանգնած սպասում են Աստվածաշնչի ուսուցման դասի մեկնարկին: Տասը տարի առաջ նրանք իրենց չէին համարում եկեղեցու ակտիվ այցելուներ: Սակայն 2008 թվականին իրենց դուստր Իվետի սպանվելուց հետո Հռիփսիկ Հակոբյանը սկսեց հաճախել իրենց տան դիմացի հայկական համեստ՝ Սուրբ Պետրոսի եկեղեցին, որտեղ իր դուստրը պարբերաբար գնում էր մոմ վառելու՝ հայտնում է Los Angeles Times-ը։ Մեկ տարի հետո Հակոբյանները այնտեղ առաջին «մատաղն» արեցին, որը դրսևորվեց ոչ թե կենդանու զոհաբերությամբ, այլ աղքատներին սննդի բաժանման համար գումար տրամադրելով։

Մատաղի պրակտիկան իր վրա ուշադրություն հրավիրեց այս շաբաթ ավելի վաղ, երբ մի ընտանիք գառ զոհաբերեց ողբերգական դեպքից օրեր առաջ։ Նրանց 20-ամյա որդի Ռիչարդ Փանանյանը զոհվել էր ավտովթարից՝ ավտոմեքենայի պատուհանից դուրս թռչելու և ավտոմայրուղու ճանապարհային վահանակին դիպչելու հետևանքով

ավելին՝ 1in.am-ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0