a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Առօրյայում փոփոխությունը չկայացավ “Голос” –ի պայմանների փոփոխության պատճառով

259485_399152733480186_869544771_o

Այն, որ  “The Voice”  նախագիծը մեր օրերում ամենապահանջված ժամանցային ծրագրերից է ու ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, դա  փաստ է: Համաշխարհային մեգանախագիծը հասցրել է դառնալ երկրագնդի բնակչության մեծամասնության սիրելին ու  տան հավատարիմ  “բարեկամը”: Շատ երկրներում 5-ամյա նախապատմություն ունեցող այս նախագիծն անգամ  10-րդ անգամ է պատրաստվում եթեր հեռարձակվել:

Տեղափոխվենք Ռուսաստան:  Աշխարհի ամենամեծ երկրի առաջին ալիքով հեռարձակվող այս նախագծը պատրաստվում է եթեր հեռարձակվել 4-րդ անգամ: Ու այս ընթացքում  առաջին անգամը չէ, որ հայ է մասնակցում, և որ մենք էլ հպարտորեն հետևում ու քաջալերում ենք մեր մասնակիցներին: Մի տեսակ “ավանդույթ” է դարձել, ցանկացած տեղ, որտեղ կա հայ, կամ յան-ով վերջացող ազգանունով մասնակից, անմիջապես միացնում ենք  կապույտ էկրաններն ու սկսում ազգովի “բալետ”  անել: Բացառություն չէ նաև ռուսաստանյան “Голос”-ը:  Թե այս տարի “բախտ կունենանք” տեսնել հայ մասնակիցների, դեռ հայտնի չէ, բայց այն, որ մեր երկրից այդ նախագծին ցանկություն էին հայտնել մասնակցել  Արամ mp3-ն և Աննա Խաչատրյանը, այ դա փաստ է: Լավ, Ռուսաստանյան “Голос”-ը, դե հա, “Հայաստանի ձայն”-ից ավելի շատ լսարան ունի, ավելի շատ դիտելիություն, հայտնի դառնալով ենթադրաբար ավելի շատ հնարավորություններ:  Դա պարզ է: Բայց: Իսկ ինչի՞  համար էր  պետք մեր կայացած արտիստների մասնակցությունն այս նախագծին: Աննա Խաչատրյանն ունի այս ասպարեզում անցած մեծ ճանապարհ, իսկ Արամ mp3-ն նաև Եվրատեսիլյան 4-րդ հորիզոնական:  Սկսնակների համար հիանալի ցատկահարթակ ապահովող այս նախագծի ժյուրին լինելով խիստ անկախատեսելի՝ կարող էր և տհաճ անակնկալներ մատուցել մեր մասնակիցներին: Եթե մրցույթներում անգամ միշտ չէ, որ արժանավորներն են հաղթում, էլ ուր մնաց հեռուստաշոուներում, որտեղ ժյուրիի սուբյեկտիվ մոտեցումներն ու  հեռուստադիտողի համակրանքն են որոշում մնալ կամ չմնալ նախագծում:

Այն, թե ի վերջո ճի՞շտ էր հայաստանցի կայացած արտիստներին “երաժշտական գանձեր որոնել” “հյուսիսային երկրում”, հստակ պատասխանելն անհնար է, չնայած ՈՉ-ի համակիրների “բանակն” ավելի մեծ է, քան ԱՅՈ-ի: Բայց փաստն այն է, որ Հայաստանցի մեր երկու մասնակիցները հաղթահարել էին նախնական փուլը ու նախապատրաստվում էին մեգանախագծին:  “Վատ” լուրն ընդհատեց “մեր երազանքներն”, ու “Голос”-ը “գրավելու” երազանքն ավարտվեց:

Արամ mp3-ի պրոդյուսերը Culture.AM-ի հետ զրույցում նշեց, որ “Արամը հիմա քոմենթներ էտ հարցով չի անում”, իսկ Աննա Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, որ “դա  արդեն անցած-գնացած թեմա է”:  Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել Աննա Խաչատրյանի հետ այս թեմայով.
- Մանրամասնություններ չգիտենք, ընդամենը ասել են, որ կներեք, վերջնական ժողովից հետո որոշվեց, որ մասնակցում են միայն Ռուսաստանի քաղաքացիները։ Հիմա ասվել է  էդպես, թե հիմա ինչքանով է համապատասխանում իրականությանը, չգիտենք։ Դա իրենց նախագիծն է , իրանք են նախագծի տերը, եթե էդպես են որոշել, մենք ոչինչ չենք կարող անել։

Աննա Խաչատրյանը նույնպես հաստատեց, որ իրենք անցել էին նախապատրաստական փուլն ու վստահեցրեց, որ իրենց հնարավորությունները հաստատ ներում էին, որ իրենց մասնակցությունը լիներ ու դեռ ավելին:

Մեր այն հարցին, թե ի վերջո ինչո՞ւ էին որոշել մասնակցել այս նախագծին, երգչուհին պատասխանեց այսկերպ.
- Ուղղակի որոշել էինք մասնակցել ու ինչ-որ փոփոխություն մտցնել մեր առօրյայում։

Փոփոխություններ մտցվեց, բայց՝ “Голос”-ում, իսկ այ ինչ “տվեց” մեր արտիստներին այս փոփոխությունը, որի արդյունքում մեր երկրում կայացած արտիստները դուրս մնացին նախագծի ռուսական տարբերակից, այդպես էլ հայտնի չեղավ:

Սյուզաննա Գարեգինյան (Cultrue.AM)
Լուսանկարը՝ “Голос” -ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0