a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աբրահամ Ռուսսոն համերգով հանդես Է եկել Գյումրիում

avraam ruso

Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսսոն Հայաստանում է: Երգիչն առաջին անգամ է Գյումրիում ու հենց հյուսիսային մայրաքաղաքում էլ տեղի ունեցավ նրա մենահամերգը: “Նոստալջի” ընկերության հրավերով կայացած երեկոյի ընթացքում երգիչն անգամ ներկայացրել է  նոր  երգի պրեմիերա՝ այն էլ հայերեն, որի հեղինակը հենց ինքն է:

Համերգից ստացված հասույթի մի մասը երգիչը կտրամադրի  հայկական եկեղեցիների վերականգնմանը: Լրագրողների հետ զրույցում երգիչը նշում է, որ տարին մեկ անգամ երբ այցելում է Հայաստան, իր մոտ էներգիայի լիցքավորում է տեղի ունենում: Ռուսսոն չի մոռանում նշել՝ “չնայած, որ ծնվել եմ Հալեպում, բայց և իմ հայրենիքը Սիրիան չէ, ինձի համար հայրենիքը Հայաստանն է”:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0