a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմենչիկը սիրում է բոլորին. երգիչն արձագանքել է իր “վաստակավորի” շուրջ կատարված իրադարձություններին, իսկ Շուշան Պետրոսյանը…

armenchik

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Վաստակակոր արտիստների “մեծ ընտանիքը” համալրած ռաբիս երգիչ Արմենչիկը վերջապես արձագանքել է, ու արձագանքել է ամենաբարի ու մաքուր զգացողություններով՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը. (գրառումը տեղադրում ենք առանց որևէ կետադրական նշան, կամ այլ ուղղում անելու)

եu Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:
Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր’ առ իմ ժողովորդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին’ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: ‪#‎ՍերըՀաղթահարումԷԱտելությունը‬
Օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին Հոկտեմբերի 9-ին “Microsoft” թատրոնում, Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են : Շնորհակալություն

Իրականում, այն մեծ սերը, որ տածում է Արմենչիկն իրեն քննադատողների հանդեպ (կոչում ստանալու համար), ամենևին չի դադարեցնում քննադատությունների շարքը: Իրականում գեղեցիկ շարադրվածքով գրված խոսքում “փոփ- երաժշտության ոլորտ” արտահայտությունն էլ կարծես փոքր-ինչ չի համապատասխանում այն ոլորտին, որտեղ երգում ու ստեղծագործում է Արմենչիկը: Իրականում արմատներն ավելի խորն են։ Ու այստեղ բնավ Արմենչիկի մեղավորությունը չէ, որ նա ստացել է, այլ այն մարդկանց, ովքեր առաջադրել են ու այդպիսով քարուքանդ արել կոչման հեղինակությունը:

- Ես կարծում եմ, որ կոչումն առհասարակ տալիս են աշխատանքի, վաստակի համար, ու ուզում եմ հասկանալ՝ մի՞թե ինքն իր երգարվեստով իսկապես ծառայություն է  մատուցել մեր մշակույթին,-նշել է ՀՀ Վաստակավոր արտիստ, պատգամավոր Շուշան Պետրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ու հետո ավելացրել.-Ինչ վերաբերում է  Արմեն Չգիտեմինչյանին, (ես ազգանունը չգիտեմ, այդ տղային ես Արմենչիկ գիտեմ. Շ. Պ), ես մասնագիտության մեջ պահանջկոտ եմ, եւ կոմպրոմիս չկա: Ինչքան էլ ինքը լավ տղա է, ինչքան էլ  մենք շփվում ենք, ու ինքը կարող է  վիրավորվել իմ ասածներից, բայց ամենից քիչը ինձ դա է անհանգստացնում: Ինձ անհանգստացնում է  մեր մշակույթը, իսկ ինքը որևէ ծառայություն մեր մշակույթին չի մատուցել: Իր աշխատանքը հայապահպանություն չէ, նոր խոսք երաժշտության մեջ կամ որեւէ նվեր անել՝ ի դեմս լավ երգի, որը կմնա պատմության մեջ, չկա: Ինձ կասե՞ք՝ իրա ո՞ր երգը կմնա պատմության մեջ»:
Հիանալի է, չէ՞: Եկեք վերլուծենք: Շուշան Պետրոսյանին մենք բոլորս էլ ճանաչում ենք (համենայն դեպս- ԷԻՆՔ) որպես երգչուհի, հանուն արդարության նշենք՝ որպես հզոր ձայն  և կատարողական բարձր վարպետություն ունեցող երգչուհու: Որպես քաղաքական գործիչ՝ մինչև պատգամավոր դառնալը, նրան ոչ ոք չէր ճանաչում, առավել ևս նա  չէր էլ առանձնանում իր քաղաքական հայացքներով: Սակայն, ընտրվեց ու դարձավ քաղաքական գործիչ: Այսինքն մարդ, որը եթե չի զբաղվել քաղաքականությամբ ու եղել է մշակութային կյանքում երկար տարիներ, պետք է խորհրդարանում նվազագույնը բարձր պահեր հայ մշակույթի դերն ու բարձրաձայներ հուզող հարցերը: Ու եթե կարծիք հնչի, որ դա միայն ՀՀ Մշակույթի նախարարության գործն է (այո, հիմնականում այդպես է), ապա այդ դեպքում ինչ գործ ունի Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում՝ իր “ոչ հարուստ” քաղաքական անցյալով: Եթե իր հարուստ մշակութային կենսագրությունն ու անունը չի ներդնում ի փառս մշակութային իրականության ու նրա զարգացմանը, եթե բացասական կարծիք է հայտնում ՀՀ Վաստակավոր նոր անդամի վերաբերյալ, ապա ներողություն, ինչ կարծիք հայտնելու մասին է, չէ՞ որ Դուք գտնվում եք հենց կառավարման վերնագծում և կարծիք կարելի էր հայտնել մինչև նրան կոչում տալը, համենայն դեպս, կարծում ենք ու ավելի քան համոզված ենք, որ տեղեկացված հաստատ կլիներ երգչուհին նման որոշումների մասին:  Այդ դեպքում ճիշտ չէ՞ր լինի կանխել ի սկզբանե, օգտագործել բոլոր լծակները հայ մշակութային գործչի անունը բարձր պահելու, թեկուզ և սեփական կոչումը, չէ՞ որ այդպիսով Արմենչիկն իր կոչմամբ հավասարվում է հենց իրեն,  այլ ոչ թե ուշացած կարծիք հայտնել:

Ռուսական  հայտնի խոսք կա.  “После обеда горчицы не надо”.Մտածել է պետք…

 Հովհաննես Մնացականյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0