a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գոհար Գասպարյանը «հե՞տ է կանգնել» Լևոն Մութաֆյանի դիտարկումը հերքել պահանջելու մտքից

0

Եվրատեսիլյան թեմաները մեր երկրում միշտ էլ «ցավոտ են եղել»: Մեր ամեն մասնակցի հետ կարծես ողջ ազգով բեմ ենք դուրս եկել, ողջ ազգով երգել ու հետո ծանր տարել պարտությունը կամ ոչ  բարձր հորիզոնականներ զբաղեցնելու փաստը: Իհարկե, այս ֆոնին հնչող քննադատությունները երգի լավ ու վատ լինելու, երգչի ընտրության լավ ու վատ լինելու, բեմադրության, գործիքավորման և այլն, միշտ էլ անբաժան են եղել, սակայն, այս ամենը կրկնապատկվեց ու, համենայն դեպս, հանրության շրջանում առավել լայն արձագանք գտավ այս տարվա մեծահասակների Եվրատեսիլից հետո, երբ թե մասնակիցների ընտրությունը, և թե առավել ևս երգի ընտրությունը կատարվեց բացառապես ոչ հանրային ընտրության արդյունքում: Եվրատեսիլյան բարի ավանդույթին սովոր մեր հայրենակիցներն իրենց «խաղից դուրս» զգացին, ու քննադատության ալիքն էլ ավելի մեծացավ: Չժխտելով «Մի ժխտիր» երգի «ժխտված» վերնագրով տարբերակի կատարողների բարձր վարպետությունը, այնուամենայնիվ, երգն արժանացավ բուռն քննարկման ու գոնե երգի, եթե ոչ  հենց երգչի (խմբի) ընտրության ընթացքը հանրության մեծ մասը սկսեց «պահանջել», որ անհրաժեշտ էր հանրորեն գոնե մի քանի տարբերակներից ընտրել, նամանավանդ այս պատասխանատու տարվա ընթացքում: Չհայտարարվեց ոչ մի մրցույթ՝ ոչ երգի, ոչ նույնիսկ առանձին խոսքերի, ոչ տեսահոլովակի, մի խոսքով, ամեն բան անցավ «միաձայն» որոշման արդյունքում: Ու թվում էր՝ աստիճանաբար ամեն բան, ոնց որ միշտ լինում է Հայաստանում, կհանդարտվի, բայց  «հրապարակ իջան» Մանկական եվրատեսիլյան կրքերը, ըստ որի՝ այս տարվանից նույնպես  դադարեց գոյություն ունենալ հանրային ընտրություն հասկացողությունը նաև այս «դաշտում»: «Համբերության բաժակը» պոռթկած շատ շատերի մոտ, որոնք իրենց խոսքերում, ֆեյսբուքյան գրառումներում սկսեցին քննադատել կատարվածը: Մեկ «բաժակ» էլ կար նաև Լևոն Մութաֆյանի մոտ, ով նույնպես անդրադառնալով «Եվրատեսիլյան կրքերին», գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում: Բայց եթե մեծամասնության «բաժակները մնացին դարակում», Մութաֆյանի գրառումը «տեղ գտավ» Եվրատեսիլյան հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանի տեսադաշտում, ու վերջինս 3-օրյա ժամկետում պահանջեց պաշտոնապես հերքել, կամ «հետ կանգնել» գրառումից: Իհարկե, ի պատասխան այս ամենի, Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ իր գրառման անդրադարձին, իսկ թե ինչ ընթացք ունեցավ այս ամենը, մենք պարզեցինք՝ զրուցելով Լևոն Մութաֆյանի հետ.

-Պարոն Մութաֆյան, Ձեր գրառման մեջ նշված էր, որ Գոհար Գասպարյանը Ձեզանից պահանջել էր երեքօրյա ժամկետում հերքել 16.07.2015 թվականին Newsbook.am էլեկտրոնային թերթում Ձեր հեղինակությամբ հրապարակված դիտարկումը՝ ,,,,Եվրատեսիլյան անամոթություններ՝ Գոհար Գասպարյանի ,,հեղինակությամբ,, վերտառությամբ: Ասացեք, խնդրում եմ, գործը ի՞նչ ընթացքի մեջ է։

-Գոհար Գասպարյանի փաստաբանը խախտել է հերքում պահանջելու իրավական սկզբունքները: Ըստ էության, նա ոչ թե հերքման գործընթաց է առաջարկել, այլ ներկայացրել է դատական հայցի «նախագիծ»՝ առանց հերքման տեքստի:Ընդամենը նշվել են այն կետերը, որոնց հետ Գոհար Գասպարյանը համաձայն չէ: Սակայն չի ներկայացրել որևէ հիմնավորում, հակափաստարկ, հերքման տեքստ, ինչը պարտադիր է: Ես հեռախոսազրույց եմ ունեցել Գոհար Գասպարյանի փաստաբանի հետ, առաջարկել ներկայացնել հերքման տեքստ, որն էլ կարող էր հրապարակվել: Մինչև օրս նման տեքստ չի ներկայացվել: Ես այս ամենի մասին հանդես եմ եկել հրապարակավ՝ նորից առաջարկել ներկայացնել հերքման տեքստ:

Լևոն Մութաֆյանի խոսքով, փաստաբանի խոստումը՝ հանդիպել, քննարկել, իրականություն չդարձավ:
– Ես շատ հստակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը և նորից եմ ասում, եթե հիմնավոր լինեն հակափաստարկները, ես պատրաստ էի արձագանքել.

Մեր այն հարցին, թե եթե մինչ այս պահը փաստաբանից չկա որևէ արձագանք, և Գոհար Գասպարյանի կողմից նշված երեքօրյա ժամկետն անցել է վաղուց, կարո՞ղ ենք ենթադրել, որ Գոհար Գասպարյանը հետ է կանգնել իր իսկ որոշումից, պարոն Մութաֆյանը պատասխանեց այսպես.

-Չեմ կարող ոչինչ ասել: Գուցե հաշվի չառնելով իմ հրապարակումը, արդեն դատարա՞ն են դիմել… Ամեն ինչ սպասելի է: Եթե Գոհար Գասպարյանը հետ կանգներ իր մտադրությունից, կարծում եմ, որ կտեղեկացներ: Եթե անգամ դատարան դիմեր, դարձյալ կտեղեկացներ ինձ… Երկուսն էլ չի եղել: Եթե դատարան դիմի, բնականաբար, ես ունեմ արդեն հրապարակում, որը տեղեկացնում է պատրաստակամության մասին, հետևաբար հայցը կմերժվի:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0