a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք» մրցույթի երկրորդ փուլից հետո ընդհանուր 176 միավորից վաստակել է 167-ը

grigor kyokchyan

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ կայացող  ամենամյա «Նոր ալիք» մրցույթը, որին այս տարի ևս մասնակցում է նաև Հայաստանը, նպատական ունի բացահայտելու նախկին ԽՍՀՄ ազգությունների (և ոչ միայն) երիտասարդ, տաղանդավոր կատարողների : Մեր երկիրն այս երգի ստուգատեսում ներկայացնում է Գրիգոր Կյոկչյանը, ով երկու փուլերի արդյունքում 176 հնարավոր միավորից վաստակել է 167-ը:

Հոկտեմբերի 4-ին կայացել է մրցույթի երկրորդ փուլը, որին Գրիգոր Կյոկչյանը  հանդես է եկել  «IOWA» խմբի հետ՝ ներկայացնելով «Две звезды» երգը: Այս փուլի ընթացքում մասնակիցները ելույթ են ունեցել դուետով, իսկ կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի ներկայացնում Իգոր Նիկոլաևի հանրահայտ հիթերը: Հնարավոր 88 միավորից Գրիգոր Կյոկչյանը վաստակել է  82-ը:

Հավելենք միայն,որ այս տարվա ժյուրիի կազմում են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Անի Լորակը, Անժելիկա Վարումը, Դիմիտրիս Կոնտոպուլոսը: Ժյուրիի նախագահն է Իգոր Կրուտոյը:  Մրցույթին մասնակցում են 12 երկրների թվով 15 երգիչ-երգչուհիներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0