a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դալիթան միջազգային հեղինակավոր «Verdinote» մրցույթի հաղթող

11041042_10153709518044104_8331729790262129987_o

Իտալիայի Նեապոլ քաղաքից ոչ հեռու գտնվող Բատիպալիա քաղաքի «Փալափուլիեզի» մարզահամերգային համալիրում   արդեն 33-րդ անգամ կայացավ «Hydramusic Company»-ի նախաձեռնությամբ անցկացվող  «Verdinote» միջազգային  հեղինակավոր մրցույթը, որին այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև  մեր երկիրը.Հայաստանի դրոշի ներքո հանդես եկավ երգչուհի Դալիթան, ով պատվով ներկայանալով կարևոր այս ստուգատեսում, զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը:
-  Մրցույթին մասնակցելու հրավերը ստացել եմ կոմպոզիտոր, մաեստրո Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնիի կողմից: Ու հենց իր հեղինակած երգով էլ ես ներկայացա «Verdinote»-ում,- նշում է երգչուհին:

Թվով 15 մասնակիցներ այս տարի վիճարկել են հաղթողի կոչումը: Մրցույթի տարբեր տարիներին մասնակցել են  պատանի երգիչներ Վրաստանից, Բուլղարիայից, Սերբիայից, Ավստրալիայից, Խորվաթիայից , Շվեցարիայից և այլ երկրներից: Հետաքրքիրն այն է, որ «Verdinote» մրցույթում ժյուրին բաղկացած էր ինչպես 5 պրոֆեսիոնալ անդամներից, այպես էլ 10 պատանի երաժիշտներից, որոնք միաձայն էլ հենց ընտրել են Դալիթային որպես հաղթող: Ավելորդ չէ նշել, որ Ժյուրիի բոլոր անդամներն էլ առավելագույն 10 միավոր էին նշանակել մեր մասնակցի ելույթի համար:

Երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնին  հիացմունքի խոսքեր է հղել մեր  մասնակցի հասցեին, նշելով, որ հպարտ է, որ իր երգը հնչել է հենց Դալիթայի կատարմամբ: Երգի բառերի հեղինակն էլ  Անտոնելլա Բրաչիան է, երգն ունի նաև հայերեն և անգլերեն տարբերակներ, որոնք մաեստրո Ֆլավիո Ֆուլգոնիի ցանկությամբ, ձայնագրվել են հենց իրենց ձայնագրման ստուդիայում:

Հավելենք միայն, որ Դալիթան այս հաղթանակից հետո ստացել է բազմաթիվ հրավերներ, համագործակցության առաջարկներ, որոնց մասին սակայն  նախընտրեց խոսել ավելի ուշ:

  • Dalita (5)
  • Dalita (1)
  • Dalita (2)
  • Dalita (4)
  • Dalita (3)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0