a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/09/2015

Էրիկ Կարապետյանի մենահամերգն արդեն իրական է

12004144_1134138153281704_3703471889205936092_n

Նոյեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգիչ Էրիկ Կարապետյանի անդրանիկ մենահամերգը՝, որն ընթանալու է Սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

«Ծրագրում ընդգրկված կլինեն և՛ նոր, և՛ հին երգեր:   Երաժշտական գեղեցիկ նոր մոտեցումներ են լինելու, հետաքրքիր անակնկալներ, շոու ծրագիր»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգիչը:

Մինչ այս նա մենահամերգը հետաձգում էր միայն մեկ պատճառաբանությամբ՝ երբ պատրաստ կլինի աննախադեպ համերգ ձեռնարկել և զարմացնել մեր օրերում ոչնչից չզարմացող հանդիսատեսին: Մեր այն հարցին, թե արդյոք այս համերգը նման միտում ունի և զարմացողներ շա՞տ կլինեն, Է. Կարապետյանը պատասխանեց. «Նախ, մենահամերգն, ինչպես նշեցի, ընթանալու է կենդանի նվագակցությամբ և բացի այդ, բեմում 7-8 երաժշտի փոխարեն կլինեն 65 երաժիշտներ: Նաև շատ հետաքրքիր շոու ծրագիր է լինելու, բեմում կլինեն նաև տարբեր ժանրերի պրոֆեսիոնալ պարողներ: Բայց գաղտնիքները հիմա չբացենք: Հետաքրքիր և բովանդակալից ժամանցն ապահովված է»:

Մենահամերգի ընթացքում ժամանակի սղության խատճառով ընդգրկված կլինեն ոչ բոլոր երգերը: Թե քանի րոպե կտևի համերգային ծրագիրը, դեռևս հայտնի չէ: Եգացանկի գրեթե 10 երգ բոլորովին նոր երգեր են. «Քանի որ կենդանի համերգ է և կլինեն նաև խոսք ասողներ, իմպրովիզացիաներ, ապա հնարավոր չէ տևողությունը հստակեցնել: Հավնաբար 1,5 ժամից 2 ժամ տևողություն կունենա: Ընդհանուր 23-28 երգ է հնչելու, որոնք համերգի ֆորմատին համապատասխան երգեր կլինեն: Իսկ որ երգը համապատասխան չի եղել, համապատասխանեցրել ենք: Այնպես որ, բազում նորարարություններ են լինելու ու վստահ եմ, համերգը մեկ շնչով է անցնելու»,-հավատացրեց մեր զրուցակիցը:
Յուրաքանչյուր երգիչ ունենում է իր այցեքարտ-երգը, որը մենահամերգների ժամանակ հաճախ դառնում է բացման երգ: «Անկեղծ ասած՝ մենք մտածում էինք, թե որ երգը կարող էր դառնալ այս համերգի  «մեխը»: Այս ընթացքում այնքան երգեր են գրվել, ստեղծվել, որ դժվարացել է մեր գործը: Այդ պատճառով էլ ես որևէ երգ չեմ առանձնացրել, մենահամերգը որևէ խորագիր չի ունենա: Սա ուղղակի  սպասված համերգ է, որի մասին այնքան խոսել եմ ու խոսք եմ տվել»,- նշեց նա:

Արդյոք դժվար չի լինի կենդանի երգ ու երաժշտությամբ 2 ժամ անցկացնել մեծ բեմում, Էրիկ Կարապետյանը ժպիտով պատասխանեց. «Առաջին անգամը չի, որ ես երգում եմ: Եվ հետո, եթե չեմ կարողանալու դա անել, ապա էլ ինչու եմ երգիչ կոչվում ու երգում: Դա իմ աշխատանքն է, որի մեջ միշտ եմ եղել: Այնպես որ որևէ խնդիր չեմ տեսնում: Ի դեպ, ասեմ, որ երբ 1-2 ժամ երգում եմ, առավել շատ էներգիա եմ կուտակում ու հավատացեք, կարող եմ շարունակել երգել: Այն էներգիան, որը ես տալիս եմ իմ հանդիսատեսին, վերադառնում է ինձ ու ոգևորում»:
Իսկ թե ովքեր կլինեն Էրիկի պատվավոր հյուրերը, երգիչը հրաժարվեց անուններ տալ՝ պատճառաբանելով. «Ինձ համար իմ յուրաքանչյուր հանդիսատես արդեն իսկ պատվավոր հյուր է՝ անկախ նրանից՝ իմ ընկերն է, հայտնի մարդ է, թե սովորական քաղաքացի: Այն, որ նա գալու է իմ համերգին, ինձ համար մեծ պատիվ է»:
Սովորաբար, մարդիկ սիրում են միջոցառումները կազմակերպել իրենց կյանքում խորհրդանշական օրերին: Թեև այս մենահամերգը նման միտում չի ունեցել, բայց. «Մենք որևէ օրով չենք պայմանավորել, սա ինձ համար էլ սովորական մի օր է, որը գեղեցիկ ու հիշարժան է դառնալու… Թեև, երկրպագուհիներիցս մեկը վերջերս գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով, որ իր ծննդյան օրն է համերգը լինելու: Դրա համար էլ ուրախ եմ, իսկապես: Սիրով բոլորին սպասում եմ նոյեմբերի 28-ին»,- ժպիտով եզրափակեց Էրիկը:

Aysor.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0