a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/09/2015

Թող մեզ ոչ մեկին չնմանեցնեն. մենք ամենևին նման չենք One Direction-ին. «Դետք»

11986457_478169462365099_2859499435363078609_n

Tert.am-ը գրում է․ Վերջերս կայացավ նորաստեղծ «Դետք» բոյս բենդի «Շուշի» տեսահոլովակի պրեմիերան, որը բավական լայն արձագանք ստացավ հայկական երաժշտական ասպարեզում: Խմբի տեսահոլովակով կիսվեց անգամ համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխության (World Music Awards) ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ նշելով, որ գեղեցիկ երգը խաղաղության կոչ է: Բենդը կենդանի կատարմամբ իր երգը հանձնեց նաև արցախցիների դատին, երբ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի «Վերածնունդ» հրապարակում հանդիսավորությամբ նշվում էր անկախության 23-րդ տարեդարձը:

Tert.am-ի հետ հարցազրույցում խմբի անդամները հայտնեցին, որ պատրաստվում են թվով երրորդ՝ «Երկու թռչուն» երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի աշխատանքներին, պատմեցին խմբի ստեղծման, տեսահոլովակի նկարահանման աշխատանքների, իրենց նպատակների և երազանքների մասին, խոստովանեցին, որ չունեն երաժշտական կրթություն, բայց աշխատում են վոկալի մշակման ուղղությամբ:
Երգի թեմայի ընտրությունը պատահական չէր
Խմբի անդամ 17-ամյա Արեգ Շահինյանը, ով սովորում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ասում է, որ երգի թեմայի ընտրությունը պատահական չէր։

«Մենք շատ էինք ցանկանում ունենալ արցախյան պատմության էջերը ամփոփող և դեպի լուսավոր ապագան ձգտող մի երգ, որը միաժամանակ կարտացոլի և՛ թախիծը, և՛ երջանկությունը: Զարմացած ենք ու ապշած Արցախով, Շուշիով, իր հաղթական շնչով: Հրաշալի քաղաք է, շատ լավ մթնոլորտ ունի, մարդիկ շատ բարի են»,– ասաց նա։

Տեսահոլովակի արցախյան նկարահանումները շատ ջերմ անցան

18-ամյա Ներսես Ավետիսյանը (սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի բաժնում) ասում է, որ նկարահանման ժամանակ շփվել են թե՛ երևանցիների հետ, թե՛ արցախցիների հետ, սակայն անկեղծացավ, որ Արցախում մարդկանց պատրաստակամությունն իրենց օգնելու, պիտանի լինելու հարցում, ավելի մեծ էր, քան Հայաստանում:

«Տեսահոլովակում կա մի դրվագ, երբ արցախցի երեխաների հետ ենք երգում, հետևի պլանը տպավորիչ դարձնելու համար խնդրեցինք բնակիչներին լվացք փռել: Հերթով թակում էինք տները, խնդրում լվացքը փռել ու մարդիկ սիրով համաձայնում էին: Իսկ Երևանում նկարահանման խմբով քայլում եք, տեսախցիկը տեսնում են, կարող ա նենց չոր հայացք նետեն, որ փոշմանես քայլելուդ համար: Այս առումով արցախցիները բաց են, պատրաստ են քեզ օգնելու: Նույնքան բաց ու պատրաստակամ էր ԼՂՀ Մշակույթի նախարարը, ում ևս շնորհակալ ենք աջակցության համար»,– պատմեց նա։

Մինչև «Գրեմմի» չստանանք՝ չենք բաժանվելու

Արմանն ասում է, որ համատեղ աշխատանքի ժամանակ վեճեր լինում են, սակայն իրենք փորձում են հարթել դրանք ու առաջ շարժվել։ «Իհարկե, երբեմն վեճեր ունենում ենք, ո՞ր ընկերները չեն վիճում, բայց մենք այն խմբերից չենք լինելու, որ ամբիցիաներով շարժվենք ու ամեն առիթ օգտագործենք կռիվ անելու համար: Մինչև «Գրեմմի» չստանանք՝ չենք բաժանվելու».

«Նրանք, ովքեր կասկածում են, որ մենք երգել գիտենք, սխալվում են,– ասում է Արեգը,– Մեր առաջին տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ մենք կենդանի 5 կատարում ենք ունեցել: Ամեն դեպքում, մենք կատարելագործվելու նպատակ ունենք ու այս պահին այցելում ենք վոկալի դասերի: Այս հարցում մեզ աջակցում է երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանը, ում դիմում ենք խորհուրդների համար»։
Երիտասարդ երգիչները նշեցին, որ իրենց պետք չէ նմանեցնել որևէ խմբի։ «Թող մեզ ոչ մեկին չնմանեցնեն: Մենք ամենևին նման չենք One Direction-ին: Մենք «Դետք»-ն ենք»,– ասացին նրանք։
Նրանք նաև վստահեցնում են, թե փաբերում չեն գրելու։ «Այնպես չէ, որ դեմ ենք դրան, պարզապես մեր ոճը փաբային չէ: Անձամբ ինձ դուր է գալիս, երբ հանդիսատեսը համերգի ժամանակ հաց չի ուտում»,– ասաց Արմանը։

«Դետք»–ի երիտասարդ կատարողներն արդեն որոշել են՝ չեն մասնակցելու այն մրցույթներին, որտեղ նրանց կպարտադրեն երգել կոնկրետ թեմայով։ «Եթե կլինի հետաքրքիր առաջարկ, լինի դա «Եվրատեսիլ» կամ երևանյան ինչ-որ մրցույթ, կքննարկենք ու կորոշենք՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ: Մենք չենք մասնակցի բոլոր այն մրցույթներին, որտեղ մեզ կպարտադրեն երգել իրենց ուզած թեմայով երգը, նախապես կբաշխեն հորիզոնականները և այլն»,– ասաց Արեգը։
Մանրամասները՝ Tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0