a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իրինա Ալեգրովան պատրաստ է “վերբեռման”

12109033_941324992601652_5122543519507029665_n

“Նոր ալիք” հեղինակավոր մրցույթի շրջանակներում հայազգի երգչուհի Իրինա Ալեգրովայի ելույթը երկու ՌԴ ժողովրդական արտիստների՝ կոմպոզիտորներ Իգոր Նիկոլաևի և Իգոր Կրուտոյի հետ, աշխարհի ամենամեծ երկրում մեծ իրարանցում է առաջացրել: Իրինա Ալեգրովան ոչ միայն փայլել է իր կատարումներով, այլև իր կատարած 13   երգերի ժամանակ հանդես եկել երեք տարբեր հանդերձանքներով: Ռուսական էստրադայի կայսրուհին ելույթ է ունեցել Սոչիի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ու կատարել այնպես, կարծես նվագախմբի հետ դեռ վաղուց է համագործակցում: Իրականում փորձերը նվագախմբի հետ եղել է ընդամենը համերգից առաջ՝ 3 ժամվա ընթացքում: Սա ևս մեկ ելույթի հիանալի առիթ էր Ալեգրովայի համար  նոյեմբերի 3-ին “Օլիմպիական” մարզահամալիրում կայանալիք մեծ համերգից առաջ: Ռուսատանի մայրաքաղաում կայանալիք համերգը կրելու է “Վերբեռնում” անվանումը, որի ընթացքում երգչուհին կատարելու է ամբողջովին նոր երգեր:
– Նոր երգերով հանդես գալն ամենևին էլ չի նշանակում, որ երգչուհին հրաժարվում է իր անցած ուղուց, պարզապես յուրաքանչյուր արտիստ իրավունք ունի կատարելու էքսպերեմենտալ քայլեր,- նշում է ռուսական worldpodium.ru կայքը:

Լուսանկարը՝ worldpodium.ru կայքի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0