a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում տեղի կունենա ռումինական հանրաճանաչ «Fly project»­-ի համերգը

716-3

Ռումինական «Fly project» խումբն արդեն ժամանել է Հայաստան։
Տասնյակ երկրպագուներ օդանավակայանում դիմավորեցին լատինո ոճի փոփ խմբին։Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգի կազմակերպիչ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մարքեթինգի և վաճառքի բաժնի տնօրեն Գայանե Հարությունյանը նշեց, որ իրենց նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր հնարավորություններ տուր օպերատորների և գործակալությունների համար: Դրա համար էլ նախաձեռնել են միջոցառումների մի մեծ շարք, որի մեկնարկը տալիս են «Fly project»­-ի համերգով: Նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ համերգային շոու ծրագրեր, փառատոներ, ինչպես նաև մրցանակաբաշխություններ համաշխարհային հայտնի երգիչների, արվեստի, սպորտի գործիչների մասնակցությամբ ։
Համերգը տեղի կունենա օգոստոսի 28-ին Երևանի ժամանցային վայրերից մեկում։ Սկիզբը ժամը 19:30­-ին է, այնուհետև 21:30-­ից կսկսվի «Fly project»­-ի համերգը:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 18:00-­ին, խմբի անդամները Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0