a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակցի երկրորդ փորձը

12248170_536621156506586_7764816670189469287_o

Մանկական եվրատեսիլի պաշտոնական կայքէջը հրապարակել է մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակցի՝  Միկայի երկրորդ փորձի տեսանյութը:  Միկան մասնակիցների մեջ առաջինն է եղել, ով անցկացրել է իր երկրորդ փորձը:

Ի դեպ, մինչ փորձը  «Մանկական եվրատեսիլ‬-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանի հետ: Դեսպանը հաջողություններ է մաղթել Միկային և վստահություն հայտնել, որ նա լավագույնս կներկայացնի ‪‎Հայաստան‬ը «Մանկական Եվրատեսիլ»-ին և կզբաղեցնի պատվավոր հորիզոնական:

– Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է իրական սերը, հարցրեք Միկայից,-նշված է մրցույթի պաշտոնական կայքէջում: Նշենք միայն, որ Մանկական եվրատեսիլն այս տարի կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ մեր մասնակիցն էլ ելույթ կունենա 11 համարի ներքո:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0