a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով

mankakan_evratesil
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետկապերի բաժինը:

Նրանց թեկնածությունը հաստատել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը՝ ներքին ընտրության արդյունքում:
13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել է Սոչի քաղաքում, մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013-ից, ուսանել նաև Հայաստանում: Իսկ Մերի Վարդանյանը, որը նույնպես 13 տարեկան է, ծնվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում: Երաժշտությունում առաջին լուրջ քայլերն արել է 2011 թվականից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:

Մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010-ինՎլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0