a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միայն երիտասարդ մեռնելու վախն է Գրիգորի Լեպսին հետ պահել այս կամ այն սխալը կրկնելուց. կայացավ երգչի երևանյան համերգը

Grigori leps (20)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճը նոյեմբերի 13-ին  լեփ-լեցուն էր հանդիսատեսով. բեմում յուրօրինակ արտիստ, ռուսական էստրադայի ամենահայտնի դեմքերից մեկն էր՝ Գրիգորի Լեպսը: Թեև երևանյան ահավոր խցանումների պատճառով համերգի առաջին 20-30 րոպեն անցան կիսադատարկ դահլիճում, բայց հետո արդեն ազատ աթոռներ դժվար էր գտնել:

Լեպսը հանդիսատեսին համակեց միայն իրեն բնորոշ էներգետիկայով, և դահլիճը լցվեց «լեպսական» աուռայով:

Երբ հնչեց Լեպսի երկրպագուների ամենասիրելի կատարումներից մեկը՝ «Я счастливый» երգը, դահլիճի մթությունը լուսավորվեց հարյուրավոր հեռախոսների լույսով:

Կատարումներից մեկից հետո նա իր լուսանկարով և իր կայքի հասցեով մի քանի քարտեր նետեց հանդիսատեսի ուղղությամբ՝ երջանկացնելով դրանք բռնողներին:

«Բոլորին շատ շնորհակալություն, առողջություն, երջանկություն, բարեկեցություն: Շնորհակալություն ծաղիկների, ձեռքերի, ծափերի, տրամադրության, սիրո և միջազգային ծանրագույն վիճակի ըմբռնման համար»,- հայտարարեց Գ. Լեպսը, և հոտնկայս ծափերը նրան «ստիպեցին» ևս մեկ երգ կատարել:

Իրենց պրոֆեսիոնալիզմով և խարիզմայով հանդիսատեսին անտարբեր չթողեցին նաև Լեպսի հետ բեմին գտնվող երաժիշտները:

Համերգից հետո շշուկով և ոգևորությամբ մարդկանց շարքերի միջով նույն միտքն էր անցնում՝ շատ լավն էր, բայց քիչ էր: Ոմանք նեղսրտեցին, որ չեն լսել իրենց սիրելի երգերը, մյուսները ոգևորությամբ նկատեցին՝ նոր երգեր կային:

Վրացական ծագումով (իսկական ազգանունը՝ Լեպսվերիձե) ռուսաստանցի երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Գ. Լեպսը ծնվել է Սոչիում: 90-ականներին Լեպսը երգել է տեղի ռեստորաններում, իսկ ստացած ողջ հոնորարը ծախսել է կազինոներում, ավտոմատների, խմիչքի և կանանց վրա: 30 տարեկանում նա տեղափոխվել է Մոսկվա, և, ինչպես ինքն է ասում, ոչ փառքի հետևից. «Պարզապես արդեն հասկանում էի, որ եթե շարունակեմ մնալ Սոչիի ռեստորաններում, որպես արտիստ՝ շունչս կփչի»: Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն, բարեհաճորեն չի ընդունել նրան, ինչի պատճառով երգիչը սկսել է շատ խմել, թմրանյութեր օգտագործել: 1995թ-ին դուրս եկած իր առաջին՝ «Храни Вас Бог» ալբոմով, և հատկապես այնտեղ տեղ գտած «Натали» երգով նա բավականին ճանաչում է ձեռք բերում, բայց հենց այդ ժամանակ խարխլված առողջությունն իրեն զգացնել է տալիս. «Բժիշկները խիստ կասկածում էին, որ կապրեի»,- հիշում է արտիստը, ում հիվանդանոցից դուրս գրելիս բժիշկները զգուշացրել են՝ մի կաթիլ ոգելից խմիչքը կարող է նրա համար վերջինը դառնալ: Այդ ժամանակից ի վեր նա հազվադեպ է ոգելից խմիչք օգտագործում. «Իմ կյանքում շատ շրջաններ են եղել և միայն ջահել մեռնելու վախն ինձ հետ պահեց այս կամ այն սխալը կրկնելուց»,- ասում է արդեն հաջողակ, երաժշտության բնագավառում իր ուղղությամբ շարժվող և միլիոնավորների սրտերը գրաված արտիստը:

 

Անի Ռափյան (Culture.AM)

  • Grigori leps (5)
  • Grigori leps (6)
  • Grigori leps (3)
  • Grigori leps (7)
  • Grigori leps (8)
  • Grigori leps (10)
  • Grigori leps (9)
  • Grigori leps (4)
  • Grigori leps (11)
  • Grigori leps (13)
  • Grigori leps (14)
  • Grigori leps (15)
  • Grigori leps (16)
  • Grigori leps (18)
  • Grigori leps (19)
  • Grigori leps (20)
  • Grigori leps (21)
  • leps
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0