a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այն, ինչ մարդուն մարդ է դարձնում, տարբերում է նրան կենդանուց․ Շառլ Ազնավուր

sharl_aznavour

Շանսոնի համաշխարհային մեծության աստղ, հայազգի Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին մենահամերգով հանդես  կգա Ռուսատսանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։

-Բոլորը գիտեն իմ հայկական արմատների մասին, բայց ես, ցավոք, շատ քիչ եմ խոսում հայերեն։ Իմ ընտանիքում երկու մշակույթ կա։ Իսկ այ ռուսերեն սկսել եմ սովորել։ Կարդում եմ փողոցներում տեղադրված գովազդային վահանակները, ամեն բան, ինչ աչքովս է ընկնում։ Ես ռուսերենը սովորում եմ ինքնակրթմամբ, – կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է մեծանուն երգիչը։

Ազնավուրի խոսքով՝ իր երգացանկում ընդրկված են ավելի քան 1400 ստեղծագործություն։
- Երբ պատրաստվում եմ թողարկել ձայնասկավառակ, ես ավել 40 երգ եմ ունենում։ Ես միշտ ստեղծագործում եմ՝ համարյա ամեն օր։ Երբեմն էլ ջնջում եմ նախորդ օրերին գրվածները, քանի որ այդ պահին գրված ստռեղծագործութոյւնը քեզ իդելական է թվում, բայց երբ վերանայում ես, զգում ես, որ աշխատելու շատ բան կա։

Շառլ Ազնավուրը հպարտորեն նշում է՝ «գրեթե բոլոր թեմաներով ես երգեր ունեմ, բայց վստահ եմ՝ դեռ կան այնպիսի թեմաներ, որոնք կգտնվեն ու ես կերգեմ դրանց մասին։ Բայց չեմ ասում, որ փնտրում եմ ամենուրեք, դրանք գալիս են պատահաբար ու անգամ տարբեր վայրերում»։

Շառլ Ազնավուրն իր խոսքում նշում է՝ կարևոր է գտնել երգի մեջ ճիշտ արտահայտություն, ճիշտ ձևակերպում․
-Ես գրել եմ երգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և կոչել «Նրանք ընկան»։ Իմ թուրք ծանոթներն ինձ հարցնում էին՝ արդյոք չէի կարող գրել առհասարակ, ցեղասպանությունների մասին, իսկ ես նրանց պատասխանել եմ այսկերպ՝ այն, ինչ մարդուն մարդ է դարձնում, տարբերում է նրան կենդանուց։ 

Խոսելով երիտասարդ ստեղծագործողների, երգիչների մասին, Շ․Ազնավուրը վստահորեն ասում է՝ «պետք է հավատալ նրանց, չդատել մեկ-երկու երգով, վստահել»։

Վերջում որպես երկարակեցության գաղտնիք, Մաեստրոն կարևորում է իր աշխատասիրությունը․
-Միշտ բերում եմ այս օրինակը։ Երբ մի օր կինս հարցերց՝ չե՞մ պատտրասվում արդյոք դադարացնել ստեղծագործել․ ես պատասխանեցի՝ երբ դադարեմ ստեղծագործել, կմահանամ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0