a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/09/2015

«Չէի ուզում, որ հանդիսատեսն իմ համերգին գա ազգանունիս ակնկալիքներով, որովհետև ես ու հայրս բոլորովին այլ ոճերում ենք ստեղծագործում». Արմեն Մեսչյան

meschian06

168․am-ը գրում է․ Սեպտեմբերի 21-ին  LOFT  ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում համերգային ծրագրով հանդիսատեսին ներկայացավ կարճ ժամանակով Հայաստան այցելած հեղինակ-կատարող Արմեն Մեսչյանը:  Թեև համերգի կազմակերպիչներից երաժիշտը խնդրել էր նախապես  չհրապարակել ազգանունը և լրատվամիջոցների առանձնահատուկ ուշադրություն չսևեռել իրադարձության վրա,  այնուամենայնիվ, 168.am-ը լուսաբանման բացառիկ իրավունքով  համերգից  հետո զրուցեց երաժշտի հետ: Պարզվեց՝  ժամեր անց արդեն Արմենը կվերադառնա  Նյու Յորք:

– Արմեն, լուսադեմին արդեն վերադառնում եք Միացյալ Նահանգներ, այո՞:
– Այո:
– Որքա՞ն ժամանակ անցկացրեցիք Հայաստանում:
– Երկու շաբաթ:
– Հաճա՞խ եք Հայաստանում լինում:
– Տարին մեկ անգամ: Այսօրվա համերգը բացառություն էր, որովհետև սովորաբար համերգային ծրագրով չեմ գալիս, այլ հանգստանալու նպատակով, այստեղ նույնիսկ տուն եմ գնել:
– Բայց Դուք կարծեմ այստեղ համերգ չեք ունեցել:
– Մեկը ունեցել եմ՝ 1999թ., բայց մենակ չէի:
– Ո՞ւմ հետ էիք:
– Վահան Արծրունու հետ՝ «A1+» հեռուստաընկերության հրավերով:
– Ի՞նչ զգացողություններով եք գալիս Հայաստան:
– Կարոտով:
– Հաճա՞խ եք Հայաստանում լինում:
– Տարին մեկ անգամ: Այսօրվա համերգը բացառություն էր, որովհետև սովորաբար համերգային ծրագրով չեմ գալիս, այլ հանգստանալու նպատակով, այստեղ նույնիսկ տուն եմ գնել:
– Որպես զբոսաշրջի՞կ, թե՞ տեղացի:
– Չէ, ես երևանցի եմ, ու այս տարիների ընթացքում, որ ապրում եմ Նյու Յորքում, չեմ դադարել մնալ այդպիսին:
– Երբվանի՞ց եք մշտական բնակության մեկնել այնտեղ:
– 1989-ից:
– Ինչպե՞ս պատահեց Ձեր մեկնումը:
– Ընտանիքիս՝ ծնողներիս հետ, փոքր էի այդ ժամանակ:
– Երաժշտական կրթությունը Միացյալ Նահանգներո՞ւմ եք ստացել:
– Այո: Ակադեմիական մասով քիչ եմ ուսանել, ուսուցիչս դասավանդում էր Բրուքլինի համալսարանում, և երկար ժամանակ իր մոտ երաժշտության մասնավոր դասեր եմ առել: Միայն վերջերս իմացա, որ ինքը կիսով չափ հայ է, ու դա ինձ ուրախացրեց:
– Իսկ ինչո՞ւ միայն վերջերս: Գաղտնի՞ էր պահում ազգային պատկանելությունը:
– Չէի ասի՝ գաղտնի: Պարզապես երևի հանգամանքների բերումով այդպես ստացվեց, որ ուշ իմացա: Կիթառահարուհի էր, կին: Մինչև հիմա մեծ հարգանք ունեմ իր հանդեպ:
– Ինչո՞վ եք զբաղվում Նահանգներում, բացի նրանից, որ նվագում եք:
– Զբաղվում եմ անշարժ գույքով, նաև ձայնային ինժեներ եմ:
– Համերգային ծրագրերն ի՞նչ ֆորմատով եք իրականացնում այնտեղ:
– Դեռ միայն ակումբային ֆորմատով:
– Նյու Յորքի ակումբային կյանքն ի՞նչ առանձնահատկություններ ունի երաժշտի համար:
– Նյու Յորքը չդադարող փոփոխությունների քաղաք է, և ակումբներն այնտեղ բացվում են բավական հաճախ ու նույն արագությամբ էլ փակվում են, եթե չեն դիմանում մրցակցությանը, որն այնտեղ զգալի նշանակություն ունի: Հիմա այնտեղ շատ քիչ թվով ակումբներ կան: Մրցակցության արդյունքում մաղվել, մնացել են միայն ամենալավերը, և դրանցից ցանկացածում նվագելը երաժշտի համար մեծ պատիվ կարելի է համարել: Այս ֆորմատում նվագելու ցանկությունը միշտ գալիս է երաժշտից, ակումբը պարզապես սրահ է՝ միայն այդ նպատակին ծառայող:
– Ովքե՞ր են Ձեր ունկնդիրներն այնտեղ:
– Ճիշտն ասած՝ չգիտեմ: Ընկերական մեծ շրջապատ կա, ճանաչողներ, ում հայտնի են իմ երգերը, կամ ձայնասկավառակն են լսել միգուցե, գալիս են նաև կենդանի կատարումներ լսելու:
– Տեղի հայ երաժիշտներից ո՞ւմ հետ եք համագործակցում, մենք ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող մեծ թվով լավ ու որակյալ երաժիշտներ ունենք: – Համագործակցություն տեղի հայերի հետ, անշուշտ, կա, բայց ոչ համատեղ համերգների ֆորմատով, այլ ձայնային ինժեների իմ մասնակցությամբ: Աշխատել եմ Տաթևիկ Հովհաննիսյանի, Արտո Թունչբոյաջյանի, ԱՄՆ այցելած Վահան Արծրունու և էլի մի քանիսի հետ:
-Հայաստանում ո՞ւմ կամ ինչի՞ն եք ավելի կարոտում:
– Ծնողներիս, եղբորս, որ այստեղ են ապրում: Իմ տունն ու իմ Երևանն եմ կարոտում:
– Ինձ մեր զրույցից առաջ ասացին, որ Դուք դեմ էիք …
– Դեմ չէի, պարզապես չէի ուզում, որ հանդիսատեսը համերգին գա ազգանունիս ակնկալիքներով, որովհետև ես ու հայրս բոլորովին այլ ոճերում ենք ստեղծագործում: Պատճառը միայն այդ էր, ուղղակի չէի ցանկանա հանդիսատեսի սխալ սպասելիքների պատճառ դառնալ ու դրանք չարդարացնել:
– Ձեր ստեղծագործական կյանքն ազդեցություններ ունի՞ Արթուր Մեսչյանից:
– Միանշանակ՝ ունի, որովհետև մենք միասին աշխատել ենք, համագործակցել ենք, միասին համերգների ենք մասնակցել, ինքը՝ որպես երգիչ-կատարող, ես՝ որպես ձայնային ինժեներ:

Մանրամասները՝ 168.am կայքում

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0