a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պետական կոչում ստացած արտիստը պետք է միշտ ընդօրինակելի լինի

ալլա լևոնյան

Հեռուստատեսությունն ու նաև մեր օրերում առավել շատ համացանցը դարձել են ծնողներից “թաքուն” մի միջոց, որից երեխաները շատ բան են սովորում, ընդօրինակում: Ինչ ասես,  որ չկա համացանցում, ինչ ասես: Բայց մենք կկենտրոնանանք արվեստի ճյուղին՝ մասնավորապես նրա “հայկական” ուղղվածությանը: Գաղտնիք չէ, որ երգը նույնպես հանդիսանում է արվեստի ճյուղերից, ու հայ երգի կրողները, ովքեր մեր երեխաների համար մատչելի մայրենի լեզվով երգում են երգեր, ակամայից դառնում են մեր երեխաների “ուսուցիչները”:  Երեխաների /6+/ համար դասատուն առավել համոզիչ է լինում, երբ նա իրենից արժեք, հեղինակություն է ներկայացնում, իսկ գիտակից պատանին հասկանում, որ եթե տվյալ մարդուն շնորհել են ՀՀ պետական կոչում, ապա այո, նրանից ընդօրինակել կարելի է ու ցանկալի է:

Օրեր առաջ  համացանցում հայտնված ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանի “Բարև”  երգն իսկական ամպրոպ էր բաց երկնքում: Միշտ “ազգային գույներով” ներկայացող Ալլա Լևոնյանն իր համար նոր ուղվածությամբ տեսահոլովակ ներկայացրեց ակնդրին: Թե ինչ կարծիքի արժանացավ տեսահոլովակը լայն հանրության շրջանակներում, դա թողնում ենք մի կողմ: Փաստն այն է, որ ռեփ կատարումն իրոք ցնցող էր: Այս դեպքում ցնցող բառը կարելի է և՛ գրել այսպես, և՛ չակերտների մեջ, երկու դեպքում էլ կարծիքները հաշվի առնելով արդարացված է:

Բայց , ի՞նչ է երգում Ալլա Լևոնյանը:  Նայենք երգի կառուցվածքին. երկու տուն,  ռեփ տարբերակ ու շատ կրկներգեր: Շուրջ երեք րոպե տևողությամբ երգի կեսը “ասա բարև, քեզ էլ բարև”, իսկ մյուսը հատվածը` նույն 6 տողը: Ինչպե՞ս պատկերացնել մի երգ, որն ունի երկու տուն ու երկուսի դեպքում էլ նույն բառերն են կրկնվում, ավելին, ժամանակակից երանգավորում “տված” երգի ռեփ տարբերակն էլ նույն տան բառերն են: Պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից շատ շատերը, ձեռք բերելով պրոֆեսիոնալ կրթություն , անգամ արտասահմանում, անգործության են մատնված, քանի որ շատ երգիչներ ցանկանում են կատարել հենց իրենց երգերը: Երգարվեստում երբեք պրոֆեսիոնալիզմը կասկած չառաջացնող երգչուհու մոտ, սակայն երգ գրելը՝ համենայն դեպս գիտակից ունկնդրի մոտ, մեղմ ասած, չի ստացվել: ՀՀ վաստակավոր արտիստն ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր երգացանկում չլինեն սխալ շեշտադրությամբ երգեր, այնինչ նույն այս երգում 00:35-ում արտաբերած բաաա-րև բառն իրոք տակնուվրա է անում Մեսրոպ Մաշտոցի բոլոր “վառ երազանքերը”:  Էլ ուր մնաց երգի կառուցվածքի , միատոնության մասին խոսենք,էտ ամենին էլ գումարած ռեփ կատարումը : Հոդվածի վերևում նշված պատանին հենց այս երգը կարող է իր համար դարձնել սիրելի, երաժշտությամբ էլ եթե անգամ մի փոքր հետաքրքրվի, ապա կհասկանա, որ այո՛, կարող է երգ գրել , որի երկու տները լինեն նույնը, իսկ կրկներգը բաղկացած լինի 3-4 բառից:  Ու դրանից հետո լացել, պահանջել որպեսզի հայկական երգարվեստը զարգանա, հավասարազոր կլինի ֆանտաստիկայի ժանրի:

Պետական կոչումներ ստացած  արտիստները պետք է միշտ բարձունքում լինեն/եթե դեռ ,իհարկե, չի կորցրել հեղինակությունն այդ կոչումները/, լինեն այն մարդիկ, որոնցից կարելի է հավերժ սովորել, այլ ոչ սովորեցնել: ՈՒ եթե այս նյութը պարզապես վատաբանում տեսնող մարդիկ ասեն, որ սա ընդամենը ցեխ շպրտել է արտիստի հասցեին, ապա կշտապենք հիասթափեցնել, որ սա ընդամենը իմ ու քո ապագա մշակույթի վերելքին նպաստող օվկիանի մեջ մի կաթիլ է ու  որ այո, մեծ ճանապարհ անցած մարդիկ իրավունք չունեն ընդօրինակելու վատը, նրանցից պետք է մյուսներն ընդօրինակեն լավը: Թե չէ անունը դնել, որ հա դե երգա էլի, մարդը թեթև երգա գրել , երգում, դա սխալ է, քանի որ դա կարող է իրեն թույլ տալ ցանկացած սկսնակ, ոչ ԻՆՔԸ: Հենց իրենից է սովորելու վաղը իմ երեխան, իսկ ես ուզում եմ՝ լավը սովորի…

Հովհաննես Մնացականյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Ani$Photograpy

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0