a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սևակ Մամբրեյանը՝ Անդրբայկալյան երկրամասի հեղինակավոր մրցույթի հաղթող

Sevak

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի «Մեգապոլիս» երիտասարդության պալատում կայացած «Знай наших!» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել հայազգի Սևակ Մամբրեյանը: Շուրջ 350 մասնակիցներից առաջին փուլում ընտրվել են 100-ը, որոնցից էլ կիսաեզրափակիչ են անցել 36-ը: Եզրափակիչ փուլ անցած 11 մասնակիցներից հաղթող է ճանաչվել հենց Հայաստանը ներկայացնող Սևակ Մամբրեյանը՝  կատարելով «Time to say goodbay» երգը: Մրցույթի գրան պրիի արժանացած մեր մասնակիցը  իրավունք է ստացել  մասնակցելու 2016 թ. ռուսական «Голос» նախագծի եզրափակչին:

Այս հաղթանակը երիտասարդ երգչի կարիերայում թվով 10-րդն էր: Մինչ այդ՝ հանրապետական մրցույթներում հաղթող էր ճանաչվել 7, իսկ միջազգային՝2 անգամ:  Culture.AM-ի հետ զրույցում Սևակ Մամբրեյանը նշում է, որ ցանկությունը մեծ է եղել մասնակցելու երգի այս ստուգատեսին: Մեր այն հարցին՝ սպասու՞մ էր արդյոք, որ կհաղթի, երգիչը վստահ պատասխանում է՝ այո.
- Այլապես չէի մասնակցի: Ինչպես ասվում է «Խաչագողի հիշատակարանում»՝ նույնիսկ գողությանը մարդը պետք է գողության գնա: Ես այդ կարգախոսով եմ ուղորդվում:  

Զրուցելով երկիր ներկայացնելու փաստի մասին՝ Սևակը հպարտությամբ է լցվում, որ կարողանում է ևս մեկ տեղ, աշխարհի ևս մեկ անկյունում հայի պատիվը բարձր պահել.
- Ինչպես անցած երկու միջազգային մրցույթներում, այս անգամ ևս ինձ հետ վերցրել էի մեր եռագույնը և փոքրիկ խաչ: Ցանկանում եմ նշել, որ հաղթանակս հենց բեմից նվիրեցի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Մինչ 2016 թվականի  ուսական «Голос» նախագծի եզրափակչին մասնակցելը, Սևակը հրավեր է ստացել նաև ներկա գտնվելու այդ նույն նախագծում այս տարվա դեկտեմբերին՝ որպես պատվավոր հյուր: Երգիչը Մոսկվայում կանցկացնի նաև  վարպետության երկու դաս, ապա ներկա կգտնվի «Граф Орлов» մյուզիքլին՝ ու էլի որպես պատվավոր հյուր:

Վերջում մեր զրուցակիցը շնորհակալություն հայտնեց Չիտայի հայ համայնքին՝ ցուցաբերած աջակցության համար ու չմոռացավ ևս մեկ անգամ շեշտել, որ հաղթանակը միայն իրենը չէ, այլ ողջ հայությանը:

Հարցազրույցը՝ Լիանա Ավագյանի (Culture.AM)
Ֆոտոշարքը՝ altesmedia.ru կայքի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0