a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ադրբեջանական մամուլի հերթական ապատեղեկատվությունը

аз

Հարևան երկրի վառ երևակայությունը սահմաններ չունի: Գրիմ եղբայրների հեքիաթների սիրահարները հերթական ապատեղեկատվությունն են տարածել մամուլում՝ այս անգամ փաստելով, որ Նամիբիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՈՅԻ հերթական նստաշրջանում մերժվել է հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Քոչարի.ավանդական խմբավար» հայտի քննարկումը:

Ադրբեջանական haqqin.az գործակալությունն անդրադառնալով թեմային նշում է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն տվել է բացասական պատասխան հայկական հայտին և չի ընդունել պարը որպես հայկական ժողովրդական պար: Ավելին, նույն աղբյուրը նշում է, որ ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՈՅԻՆ և կոչ արել հայկական կողմին հարգել հարևան ազգերի մշակույթն ու իրենց  չվերագրել նրանց հարստությունները:

Աղբյուրը մեծ ցավով է նշում, որ սա հայկական կողմի առաջին «յուրացման» փորձը չէ: Հայերը փորձում են իրենց վերագրել մի շարք ժողովրդական գործիքներ՝ թառ, զուռնա, երգեր՝ «Սարի աղջիկ», և այլն, պարեր՝ «Ուզունդարա», «Քոչարի» և այդպես շատ մշակութային արժեքներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0