a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Գրոզնիում զբաղեցրել են երկրորդ տեղը

գրոզնի 2

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներից կազմված խումբը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթ-փառատոնին մասնակցել են 7 երկրի և ՌԴ-ն 19 շրջաններից 96 մասնակից։

Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 4 արտիստ՝ Վահագն Մարգարյանը, Արթուր Գասոյանը, Սամվել Սերոբյանը և Պետրոս Սերոբյանը։

Բալետային խմբից ընտրված արտիստները ներկայացրել են երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի՝ «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի՝ «Թմբուկներ» և մեկ հայկական ժողովրդական պար։ Մրցույթն անցկացվել է Գրոզնիի «Վայնախ» պետական թատրոնում: Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում են եղել անվանի պարողներ՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Բալետ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերիա Ուրալսկայայի գլխավորությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0