a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բեյրութի «Քնար» պարային համույթն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի

Medal

Հուլիսի 23-ին Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարային համույթը հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում: Պարախումբը մասնակցում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհավորել է «Քնար» պարային համույթի ղեկավարներին և անդամներին ոչ միայն հիմնադրման 60-ամյակի առթիվ, այլև հայրենիքում հոբելյանական տարում «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու առիթով և մաղթել ստեղծագործական նոր նվաճումներ, նոր բեմեր ու նորանոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն:

Նա իր հիացմունքն է հայտնել բազմավաստակ, հարուստ պատմություն ունեցող պարախմբի բոլոր տարիների նվիրյալներին` հովանավորներին, պարուսույցներին, ովքեր սփյուռքահայ երիտասարդների մեջ ազգային պարի միջոցով սերմանում են սեր դեպի ազգային մշակույթը: Նա նշել է, որ «Քնար» պարախումբը զինվորագրվել է սփյուռքի ինքնության գոյապայքարին և 60 տարի անընդմեջ պարարվեստի միջոցով հայապահպանության իր ուղին է կերտել: Պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, Սիրիաում և այլ երկրներում,ամենուրեք թնդացրել է հայ պարը` արթնացնելով հայրենիքի, ազգային մշակույթի հանդեպ հետքրրություն ու սերը:

Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն է հայտնել նախարարության ծրագրերին և, մասնավորապես, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ակտիվորեն մասնակցելու համար և, կատարելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը, համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալը շնորհել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Բեյրութի «Քնար» պարախմբին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0