a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գրոզնիում կայացած հեղինակավոր ստուգատեսում երկրորդ տեղը զբաղեցնելը մեծ պատիվ է»․Բորիս Էմինյան

գրոզնի 1

Օրերս Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացավ Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնը, որին մասնակցություն էր ունեցել  նաև  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները։ Հայկական պատվիրակությունը հեղինակավոր ստուգատեսում զբաղեցրել է երկրորդ հորիզոնական ու հենց մրցույթից ստացած տպավորությունների, հաղթանակի և մասնակցության մասին էլ  Culture.AM-ը զրուցեց բալետային խմբի ղեկավար Բորիս Էմինյանի հետ:

Հարցին ինչպե՞ս և ու՞մ կողմից է եղել մրցույթին մասնակցելու հրավերը, մեր զրուցակից նշեց, որ մրցույթ-փառատոնի կազմակերպիչները մասնակցության հրավերով դիմել էին Հայաստանի մշակույթի նախարարությանը, որն էլ իր հերթին դիմել էր օպերային թատրոն։
- Բալետային խմբից ընտրված արտիստները պատրաստեցին երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի «Թմբուկներ» եւ մեկ հայկական ժողովրդական պար։ Իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով եւ, իհարկե, բեմադրմամբ մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանն ու Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի պարարվեստի քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը:

Մրցույթին մասնակցած մեր պատվիրակության անդամներն ընտրվել են  թատրոնի գլխավոր բալետմայստերի և թատրոնի ղեկավարության կողմից .Ինչ վերաբերում է մասնակիցների ընտրությանը՝ Բորիս Էմինյանն ասաց․
- Վահագն Մարգարյան, Արթուր Գասոյան, Սամվել Սերոբյան եւ Պետրոս Սերոբյան.։ Կարծում եմ  նրանք լավագույնս կատարեցին իրենց առջև դրված խնդիրը: 

Բորիս   Էմինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  մեր պատվիրակության նկատմամբ առանձնահատուկ հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարար Խոժ-Բաուդի Դաաեւի, ինչպես նաև Արվեստի եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Ասլան Իբրահիմովի կողմից: Վերջինս ցուցաբերում էր մեր նկատմամբ ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային ջերմ հոգածություն։
- Պարոն Իբրահիմովը նույնիսկ շապիկներ էր պատվիրել մեր արտիստների պատկերներով, եւ առանց չափազանցության, ամեն րոպե մեր կողքին էր։

Մեր այն հարցին, թե ինչը «խանգարեց» լինել առաջինը, մեր պատվիրակության ղեկավարը պատասխանեց այսպես.
- Բնականաբար, մենք Գրոզնի գնացել էինք առաջին տեղը զբաղեցնելու մտադրությամբ, սակայն այսօրինակ հեղինակավոր ստուգատեսում երկրորդ տեղը զբաղեցնելը նույնպես մեծ պատիվ է և վստահ եմ, որ հետագայում մենք այս, ինչպես նաև այլ մրցույթ-փառատոներում  վստահաբար կարժանանանք գրան-պրիների :

Զրույցի վերջում Բորիս Էմինյանը խոսեց ապագա անելիքների մասին․
- Ներկայումս մեր բալետի արտիստները ակտիվորեն ներգրաված են թատրոնի խաղացանկային ներկայացումներում, հույս ունենք, որ առաջիկայում կլինեն նոր ներկայացումներ, որոնցում մեր արտիստները կմասնակցեն: Կան նաև մի շարք անակնկալներ մեր բալետի արտիստների մասնակցությամբ, որոնց մասին կտեղեկանաք մոտ ապագայում:

 

 

Անի Հովհաննիսյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Նաիրուհի Մարգարյանի

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0