a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թեհրանի «Զարթոնք» պարախումբը ելույթ կունենա Արցախում

Զվարթնոց

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա Թեհրանի «Զարթոնք» պարախմբի համերգը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, համերգը կկայանա «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում։ Երեկոյի ընթացքում «Զարթոնքը» կներկայացնի  հայկական և տարբեր ազգերի դասական պարեր։ Պարախմբի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցն է  Լորետա Ավետիսյանը։

Հավելենք միայն, որ համերգը կկայանա հուլիսի 25-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։ Մուտքն ազատ է:

 

«Զարթոնք» պարի խումբը հիմնվել է 1989թ. Թեհրանում: Այժմ ունի 4-30 տարեկան 134 անդամ: Ղեկավարվում է խմբի ղեկավարի և ծնողներից կազմված խորհրդի օժանդակությամբ:2002թ. պարախումբը մասնակցել է Երևանում իրականացված «Փյունիկ» փառատոնին՝ որպես Իրանից եկած առաջին խումբ, 2010թ. Ռուսաստանի Նալչիկ և 2012թ. Վրաստանի Բաթումի քաղաքների միջազգային փառատոներին: Վրաստանում արժանացել է առաջին մրցանակին:

«Զարթոնք» պարախումբը կախում չունի Թեհրանում եղած որևէ կառույցից: Հովանավորվում է ազգային իշխանության կողմից և աշխատում է անկախ: Մասնակցում է տարվա ընթացքում կազմակերպվող Ազգային և կրոնական հանդիսություններին և միջոցառումներին, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անկախությանը, Մշակույթի օրվան, Մայրերի տոնին, Համահայկական խաղերին, Պարի միջազգային օրվան, Համադպրոցական խաղերին և Մանուկների օրվան նվիրված միջոցառումները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0