a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմեն Ամիրյանը Պարի միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով

armen_amiryan

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Պարի միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Պարարվեստի սիրելի գործիչնե′ր, շնորհավորո′ւմ եմ Ձեր արվեստի միջազգային տոնի առթիվ։

Եթե ի սկզբանե խոսքն էր («Ի սկզբանէ էր բանն»), ապա պարը՝ մարմնի խոսքը, նրանից հետո էր։ Պարող մարդու թևերը նրա աշխարհայացքի ընդգրկունությունն են ցույց տալիս, ոտքերը՝ արմատների ամրությունը, դեմքը՝ ներքին գեղեցկությունը, աչքերը՝ տրամադրությունը։ Դրանից ավելի խոսուն՝ ի′նչը կարող է լինել, լինի ազգայի՞ն, ժողովրդակա՞ն, դասակա՞ն, թե գերժամանակակից պարատեսակ։

Ես Ձեզ մաղթում եմ գեղեցիկ ճկունություն՝ պլաստիկա, պլաստիկա և պլաստիկա, այսինքն, մարմնի գեղեցիկ, սահուն և հաստատուն խոսք, և այդ խոսքը Ձեր ժամանակակիցներին, սերունդներին հասցնելու հրաշալի բեմեր ու այլ հարթակներ»։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0