a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քոչարի. ավանդական խմբապարը՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի 10-րդ նստաշրջանի քննարման հայտ

136511

Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում կայացած  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվել է 35 հայտ, որոնց թվում  եղել է նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:

Հայաստանյան պատվիրակության կողմից  ներկայացրած հիմնավոր փաստարկների շնորհիվ   կոմիտեն վերանայել է  փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատեցլ է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում:

Ի դեպ, սա հենց այն պարն է, որը հայերն անգամ պարել են  հաղթական 1945 թվականի մայիսին՝ Գերմանիայում՝ Ռայխսթագի հարևանությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0