a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ամբերդ» պարային անսամբլը Լատվայից վերադարձել է մրցանակով

Amberd_dance_ensamble

Հուլիսի 1-8-ը Լատվիայում անցկացվել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնը: «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  փառատոնին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիր հայորդաց տան «Ամբերդ» պարային անսամբլը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնի բացումը կայացել է Յուրմալա քաղաքի «Ձինտարի» համերգասրահում: «Ամբերդ» պարային անսամբլն առանձին բարեգործական համերգով Ռիգա քաղաքում ելույթ է ունեցել նաև տարեցների համար: Հուլիսի 5-ին Վերմանես այգում կայացած հերթական մրցութային համերգից հետո համույթի անդամները հանդիպել են Լատվիայի մշակույթի նախարար Դ. Մելբարդեի հետ, իսկ հաջորդ օրը համերգային ծրագրով հանդես են եկել «Ռունդալսկի» պալատում:

Փառատոնի փակումը կայացել է հուլիսի 7-ին՝ Յելգավայում, որտեղ «Ամբերդ» պարային անսամբլն արժանացել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնի՝ երկրորդ պատվավոր մրցանակին:
«Սուդմալինաս»  միջազգային փառատոնի նպատակն է համախմբել Լատվիայի և այլ երկրների պարողների, ովքեր հետազոտում, մշակում և ազգային պարերի մեջ նորույթներ են ներմուծում: Փառատոնը հիմնվել է 1992 թվականին և դարձել ավանդական. նախորդ տարիներին մասնակցել են 114 լատվիական և 43 երկրի՝ 93 պարային խմբեր: Մրցույթ-փառատոնը կազմապերպում է Լատվիայի մշակույթի ազգային կենտրոնը՝ Ռիգայի, Յուրմալայի և Յելգավայի քաղաքապետարանների աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0