a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազգային պատկերասրահում կբացվի «Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ․» խորագրով ցուցահանդեսը

exhibition1

Ս. թ. սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ արվեստի թանգարանի (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակում՝ պատկերասրահում կգործի «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» խորագրով ցուցահանդեսը:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկության համաձայն՝ ցուցահանդեդսին կներկայացվի 21 լուսանկարչի 159 աշխատանք, ինչպես նաև կցուցադրվի Արևելյան Գերմանիայի 1945-1995 թթ. ժամանակաշրջանն արտացոլող չորս ֆիլմ:
Նշենք, որ ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0