a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ախալցխայում բացվել է Էջմիածնի նկարիչների ցուցահանդես

ցուցահանդես Ախալցխա

USAID-ի Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվման կենտրոնում բացվեց ք. Էջմիածնի նկարիչների ցուցահանդես: Այն  կազմակերպվել էր Հայ Առաքելական Եկեղեցու Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղայի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացմանը Ախալցխայի հասարակության հետ միասին ներկա է եղել նաեւ Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն քաղաքապետարանի մշակույթի բաժնի եւ այլ աշխատակիցների հետ միասին, ովքեր բարձր են գնահատել  ցուցահանդեսի բացումը Ախալցխայում:

Քաղաքապետը հայտնել է, որ ուրախ է ներկա գտնվելու ցուցահանդեսին՝  համարելով, որ նման միջոցառումները նպաստում են Ախալցխայի հայ-վրացական մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0