a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այվազովսկու՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող 12 աշխատանք կներկայացվի Տրետյակովյան պատկերասրահում

Ayvazovski_National_Gallery_of_Armenia

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունի նաև Հայաստանի Ազգային պատկերասրահը: Ինչպես հայտնում է ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, Պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը և վերականգնման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանը Տրետյակովյան պատկերասրահին՝ ժամանակավոր ցուցադրության նպատակով, հանձնել են Հովհ. Այվազովսկու 12 աշխատանքներ, որոնք Մոսկվա են տեղափոխվել հատուկ պահպանությամբ և անվտանգությունն ապահովող արկղերով:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 28-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Բացման արարողությանը  ներկա է լինելու նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0