a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկ ամսում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է մոտ 150 հազար այցելու

Ayvazovski_exhibition

Մոսկվայի Տրետյակովյան  պատկերասրահում անցկացվող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը մեկ ամսում այցելել է մոտ 150 հազար մարդ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից, այդ թվում և Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է հուլիսի 29-ին: Օրական ցուցահանդես  միջինը 3-5 հազար  մարդ է այցելում: Այն կգործի մինչև նոյեմբերի 20-ը:

2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0