a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արգենտինայում տեղի կունենա Գագիկ Իսահակյանի ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյակին

11866312_978485005507395_1091694254167535101_n

Ինչպես տեղեկանում ենք Palermotour.com.ar կայքից, ս․թ․ օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) կկայանա արգենտինահայ նկարիչ Գագիկ Իսահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը` “Հայոց Ցեղսապանություն․ 100 տարվա պայքար՝ ընդդեմ ժխտման և մոռացության” խորագրով, նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
Ցուցահանդեսին փակցված կլինեն նաև հատվածներ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, պոետ Ալֆոնսո Տաբակյանի «Ցավի ստվերում» գրքից։

Գագիկ Իսահակյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 16-ին, Հայաստանի Վանաձոր քաղաքում։ Կրթությունը ստացել է Ուկրաինայի Գեղարվեստի ակադեմիայում։Հայաստանում աշխատել է որպես դիզայներ և արվեստագետ, Լեհաստանում և Գերմանիայում՝ տաճարների ռեստավրատոր․ իր աշխատանքները հասցրել է ներկայացնել եվրոպական տարբեր քաղաքներում։1998 թվականից ի վեր ապրում և աշխատում է Արգենտինայում որպես ոսկերչական դիզայներ, ինչպես նաև իլյուստրարոր (նկարազարդող)։ Իսահակյանը մասնակցել է աշխարհի ամենագեղեցիկ օպերային թատրոններից մեկի՝ Կոլոն թատրոնի վերականգնողական աշխատանքներին։

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Արգենտինայի հայ համայնքի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձաժողովի նախաձեռնությամբ և բաց կլինի մինչև սեպտեմբերի 12-ը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0