a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում կբացվի Արեգ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսը

Areg_Elibekian_cafe_les_deux_magots

Արամե պատկերասրահում կբացվի Արեգ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսը։ ինչպես հայտնում է պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցաանդեսը կբացվի օգոստոսի 5-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը։

Նկարիչ Արեգ Էլիբեկյանը ծնվել է 1970 թ-ին։ 1992 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, այժմ ապրում և ստեղծագործում է Մոնրեալում։ Արեգ Էլիբեկյանի ստեղծագործությունները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոնրեալի գեղարվեստի թանգարանում, 2012 թվականից՝ Երևանի Արամե պատկերասրահում։ Ունի անհատական նկարչական ստուդիա, դասավանդում է Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանում։

Արեգ Էլիբեկյանի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքային տեսարաններ՝ մարդաշատ փողոցներ, սրճարաններ, բակեր, պուրակներ, ջրային տարածքների վրա ձգվող քաղաքային կամուրջներ, բնանկարներ, դիմանկարներ։

Նկարչի աշխատանքները ցուցադրել են Կանադայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի, Բելգիայի և այլ երկրների պատկերասրահներում և ցուցասրահներում։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0